18:20 10.06.2022
Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է մարզի առողջապահական կազմակերպությունների հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են աշխատանքային կարգապահության, դեղորայքային ապահովվածության, ինֆեկցիոն հիվանդությունների հնարավոր բռնկումների, ՀՀ ԱՆ նոր հրամանների և առողջապահական չափորոշիչների ներդրման, դեղատոմսերի և անաշխատունակության թերթիկների էլեկտրոնային գրանցման և այլ խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը մանրամասն ներկայացրել են COVID-19-ի, մանկական իմունոպրոֆիլակտիկայի, մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ իրականացվող պատվաստումների կատարողականը և ծագած խնդիրների հաղթահարման ռազմավարությունը։
Նշվել է, որ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար այսօրվանից «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տարածքում կայանել է շարժական մամոգրաֆիկ սարքը, որով կիրականացվեն ընտանեկան բժիշկների մոտ հերթագրված 50-69 տարեկան կանանց անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ։
Գործակարգավարական խորհրդակցության ավարտից հետո կայացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված բուժաշխատողների հավաստագրման և հավաստագրման գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պահանջների իրազեկում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ ՀՀ ԱՆ «ԱԱԻ» ՓԲԸ-ի թիմը մանրամասն ներկայացրել է հավաստագրման և կրեդիտների ձեռքբերման գործընթացը։
22:34 21.06.2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնըԳավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...
22:23 21.06.2025
Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքըՀարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...
22:11 21.06.2025
Հրդեհ Բյուրական գյուղումՀունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...