19:17 12.06.2022
Լավատեսությունը՝ այն ակնկալիքը, որ կյանքում ամեն ինչ լավ կդասավորվի, հաճախ կապված է լավ առողջության և, հետևաբար, երկարակեցության հետ:
Հետազոտողները ավելի ու ավելի շատ ապացույցներ են գտնում, որ «դրական» հոգեբանական գծերը, կենսուրախությունը, ընկերասիրությունը նվազեցնում են հիվանդություններն և վաղաժամ մահվան ռիսկը:
Եվ դա միայն դեպրեսիայի կամ այլ հոգեբանական խնդիրների բացակայությունը չէ: Դրական հատկությունները գործում են որպես անկախ գործոններ, որոնք ազդում են առողջության և բարեկեցության վրա:
Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել՝ լավատեսությունն ինքնին երկարացնո՞ւմ է կյանքը, թե՞ լավ առողջությունն ու վատ սովորությունների բացակայությունը ևս դեր են խաղում: Հետազոտության հեղինակներn ուսումնասիրել են տարբեր ռասաների 159 255 կանանց տվյալները: Հետազոտության սկզբում նրանց միջին տարիքը 63 էր:
Լավատեսության ավելի բարձր մակարդակը կապված է կյանքի ավելի երկար տ7ողության և մինչև 90 տարեկան ապրելու ավելի մեծ հավանականության հետ: Միևնույն ժամանակ հոռետեսությունը կապված է կյանքի ավելի կարճ տ7ողության հետ։
Հետազոտողները պարզել են, որ լավատեսության և երկարակեցության միջև կապը տեսանելի է բոլոր ռասայական և էթնիկ խմբերում:
Հետազոտողները հայտնաբերել են լավատեսության ամենաբարձր մակարդակը սպիտակամորթ կանանց շրջանում, ովքեր ունեն բարձր կրթություն, առանց առողջական լուրջ խնդիրների և մի փոքր ավելի առողջ ապրելակերպ են վարում, քան մյուսները:
Միևնույն ժամանակ տարիքն ու ամուսնական կարգավիճակը էականորեն չեն ազդել այս կանանց լավատեսության մակարդակի վրա։
Թվում է, թե պարզ է, որ «լավ կյանքով», լավ առողջությամբ կանայք ավելի երկար կապրեն, քան մյուսները:
Այնուամենայնիվ, օգտագործելով վիճակագրական մեթոդները` գիտնականները պարզել են, որ ապրելակերպի գործոնները կազմում են լավատեսության և կյանքի տ7ողության համամասնության միայն մեկ քառորդը:
Այսինքն՝ մնացած երեք քառորդն ամբողջությամբ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքի շնորհիվ է։ Թեև լավատեսության մի մասը ժառանգական է, կան հոգեբանական մեթոդներ, որոնք կարող են օգնել լավատեսության մակարդակը բարձրացնել:
Նոր աշխատության հեղինակները հույս ունեն, որ «լավատեսություն սովորելու» ռազմավարությունները կարող են նոր գործիք դառնալ կյանքի տևողության երկարաձգմամբ հետաքրքրվողների համար։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...