30-35 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

30-35 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան

15:40 23.02.2018

«Մենք չենք կարող տարածքային համաչափություն ապահովել երկրում, եթե չունենք ձևավորված կայուն, ուժեղ համայնքներ։ Պատահական չէ, որ 2017թ.-ի մեր գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տեղական կառավարման մակարդակով՝ համապատասխան ռազմավարությունների ընդունումը, գործառնական ծրագրերի ընդունումը և զարգացման գործընթացն ուղղորդող մեթոդիկաները», – 2017թ.-ի արված աշխատանքների ամփոփման ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման (ՏԿԶ) նախարար Դավիթ Լոքյանը: 

Նախարարությունը համայնքներին տրամադրել է 10-ից ավելի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կարգավորում են համայնքում իրականացվող գործողությունները։ Միավորված բազմաբնակավայր համայնքներից 6-ում հիմնվել են քաղաքացիների սպասարկման 29 գրասենյակներ: Նախորդ տարվա ընթացքում 928 մլն դրամի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել սահմանամերձ 16 համայնքների բնակավայրերի ընտանիքներին, 5 մլրդ դրամ հատկացվել է մարզերում շուրջ 285 հրատապ ծրագրերի իրականացման համար: Կազմակերպվել է ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից և Ջավախքից զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, անապահով ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4500 երեխաների ամառային հանգիստը ՀՀ Կոտայքի մարզի ճամբարներում:   

«2017թ.-ին նշանավորվել է համայնքների կողմից հողի հարկի հավաքագրման դրական դինամիկա: 2016թ.-ի համեմատ` սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9,2%-ով կամ 2.544.6 մլն դրամով: Սեփական եկամուտների աճի միտումները կպահպանվեն նաև 2018թ.-ի ընթացքում», – ասել է նախարարն ու ներկայացրել Հայաստանում իրականացված ներդրումների ծավալները:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP