19:13 13.06.2022
Ուկրաինայի կառավարությունն արգելել է ածուխի, մազութի և տեղական արտադրության գազի արտահանումը։ Այս մասին հունիսի 13-ին ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։ Բանաձևն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։
Փաստաթուղթը լրացնում է այն ապրանքների ցանկը, «որոնց արտահանումն ու ներմուծումը ենթակա է 2022 թ-ին լիցենզավորման և քվոտաների»։ Այս էներգակիրների համար սահմանված են զրոյական քվոտաներ։
Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ երկիրը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել գազի և ածուխի մատակարարումները այլ երկրներ ցուրտ եղանակի սկսվելու դեպքում։ Ներքին արտադրությունն ուղղվելու է քաղաքացիների կարիքներին։
Նույն օրը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ այս տարվա փետրվարի վերջից պետական հանքերում ածխի արտադրությունը նվազել է մոտ մեկ երրորդով։ Նա խորհուրդ տվեց պատրաստվել գալիք ձմռան դաժան իրողություններին։
Բացի դրանից, Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է Naftogaz-ին ապահովել առնվազն 19 միլիարդ խորանարդ մետր գազ պահեստավորել մինչև ձմռան սկիզբ: Ինչպես նշել է Շմիգալը, Ուկրաինան ավարտեց ջեռուցման վերջին սեզոնը 9 միլիարդ խորանարդ մետր գազով և «անմիջապես սկսեց մղել»։
Անցյալ տարի Ուկրաինայում ածխի պակաս կար։ Փորձագետներն ու պատգամավորները խոսում էին լուրջ էներգետիկ ճգնաժամի մասին։ Զելենսկին միաժամանակ նշել է, որ պետությունը հաջողությամբ հաղթահարում է ածխի դեֆիցիտի մարտահրավերը։ Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ ընթացիկ ջեռուցման սեզոնին հանրապետությունում էլեկտրաէներգիայի անջատումների մասին տեղեկությունները։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...