19:59 14.06.2022
Հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի օրը։ Այս օրը Դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողները չորս միջազգային կազմակերպություններ են, որոնք խրախուսում են արյան կամավոր և անվճար հանձնումը։ Իսկ դոնորի արյունը կարող է կյանքեր նվիրել։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առիթով Հայաստանում անցկացվել է արյունատվության արշավ, որին միացել է Գյումրիի արյան փոխներարկման կայանը։ Պահեստավորվող արյան խմբերը առաջին ու կարևոր օգնությունն են մարզի առողջապահական հաստատությունների համար, իսկ արյան պաշարները՝ բոլոր խմբերի, միշտ համալրման անհրաժեշտություն ունեն։
Դոնորի միջազգային օրվա առիթով ամեն տարի անցկացվող ակցիաները շեշտադրվում են կարգախոսի շուրջ։ «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձեք դոնոր և փրկեք կյանքեր»․ այն այս տարվա արշավի ընտրված կարգախոսն է։ Արյան բոլոր խմբերի բավարար պաշար պարտադիր ունի կայանը, դոնորական արյան քանակի պահեստավորումն անընդհատ գործընթաց է։
«Ամեն դեպքում կայանը պետք է իր մինիմալ պաշարն ունենա, որովհետև մենք ապահովագրված չենք դժբախտ պատահարներից, հիվանդություններից ու վիրահատություններից։ Այսինքն՝ միայն աղետների և պատերազմների ժամանակ չէ, որ արյուն է պետք ունենալ, նաև խաղաղ պայմաններում կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք բերում են սակավարյունության»,- նշում է Գյումրիի արյան փոխներարկման կայանի տնօրենի ԺՊ Արկադի Անդրեասյանը։
Գյումրիում դոնորական արյուն հանձնողների թիվը, նախորդ տարիների համեմատ, զգալի պակասել է։ 2021 թվականին արյուն է հանձնել 700 մարդ, որոնցից միայն 88-ն են եղել վճարովի հիմունքներով։ Ակտիվության պակասը նկատելի էր նաև այսօր, արյունատվության ակցիային արձագանքողները բավական քիչ էին։
«Ակտիվություն չկա, սպասվածից շատ քիչ էին այսօրվա մեր այցելուները։ Ընդամենը 10 հոգի եկան, որից 4-5 հոգին էին պիտանի արյուն հանձնելու, մեծ մասն ունեին հակացուցումներ, նրանցից չենք վերցրել արյուն առողջական տարբեր խնդիրների պատճառով»,- նշել է Գյումրիի արյան փոխներարկման կայանի բժիշկ-լաբորանտ Բելլա Խաչատրյանը։
Հիմնականում դժվար համալրվող է ռեզուս բացասական արյան պաշարը։ Այս պահին կայանն ունի դրական երկրորդ խմբի արյան մեծ կարիք։ Սա բացատրվում է նրանով, որ վերջին մեկ ամսում այս խմբի արյան կարիքն է շատ զգացվել մարզի բուժհաստատություններում։
Կամավոր դոնորներից բացի, այստեղ արյան հիմնական պաշարն ապահովողը վճարովի հիմունքներով դոնորներն են։ Վերջին շրջանում նրանց թիվը ևս պակասել է։ Այսօրվա սակավաթիվ դոնորների մեծ մասը հանձնեցին 3-րդ դրական խմբի արյուն, ու դարձյալ կայանը սպասում է անհրաժեշտ խմբի արյան պաշարների լրացմանը։ Արյան բանկն ամեն օր պատրաստ է ընդունել կամավոր արյուն հանձնողների, որոնք կյանքեր կնվիրեն մարդկանց։
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...