Ուշակովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման որոշակի պայմանների անհրաժեշտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Ուշակովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման որոշակի պայմանների անհրաժեշտության մասին

19:54 14.06.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման անցկացումը պահանջում է զգույշ նախապատրաստություն և որոշակի պայմաններ։ Այս մասին հունիսի 14-ին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը. «Ոչ ոք չի մերժում նման հնարավորությունը, բայց դա պահանջում է համապատասխան պայմաններ, և որ ամենակարևորը շատ, շատ, շատ մանրակրկիտ նախապատրաստություն։ Առանց դրա, ապարդյուն է, ոչ ոք չի հանդիպի Զելենսկու հետ»,- ասել է նա լրագրողներին։

Ուշակովի խոսքերով՝ Մոսկվայի կողմից համաձայնագրերի նախագծերը փոխանցելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։

«Ապրիլի 15-ին հանձնվեց մեր նախագիծը, որն այս պահին վերջինն է, քանի որ արձագանք չեղավ։ Դրանից հետո գուցե եղել են ոչ պաշտոնական հեռախոսային կապեր, և ոչ թե պատվիրակությունների, այլ առանձին ներկայացուցիչների մակարդակով, և հետո ամեն ինչ ընդհանրապես մարել է»,- հայտարարել է Պուտինի օգնականը։

Խոսելով այլ պետությունների ղեկավարության հետ Ռուսաստանի ղեկավարի շփումների մասին՝ Ուշակովը նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպում դեռ նախատեսված չէ։

Պուտինի օգնականը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հաշվի առնելով միջազգային իրադրությունը, կապի հեռախոսային ձևաչափն ավելի պահանջված է դարձել, ՌԴ նախագահն արդեն 140 զրույց է ունեցել գրեթե 50 ղեկավարների հետ։

Այսպիսով, ըստ Ուշակովի, Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրեթե բոլոր հեռախոսազրույցները տեւում են մեկ ժամից ավելի։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ իր երկիրը «ժամանակ չունի բանակցությունների համար, որոնք ոչնչի չեն հանգեցնի»։ Նա նաև նշել է, որ ներկայիս պայմաններում ժամանակը  Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի օգտին է։

Մինչ այս՝ մայիսի 17-ին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարեց բանակցային գործընթացից Ուկրաինայի փաստացի դուրս գալու մասին։ Մոսկվան բազմիցս նշել է, որ ուկրաինական կողմը փորձում է ձգձգել բանակցային գործընթացը, և ի վերջո ամբողջությամբ հրաժարվել է իր առաջարկներից և դուրս եկել բանակցություններից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

13:40 22.06.2025

«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրո

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...

BACK_TO_TOP