16:20 23.02.2018
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև մայրաքաղաքում անավարտ շենք-շինությունների խնդրին:
«Օրինակ՝ Աբովյան փողոցում կա մի կիսակառույց, որը հյուրանոց պետք է լիներ: Շենքի շինարարությունը սկսված է արդեն: Երկրորդը Դվին հյուրանոցն է, որը ակտիվ շինարարության փուլում է: Մի կիսակառույց էլ կա Կայարանամերձ հրապարակում, որի պատվիրատուն արտասահմանից է, և առողջական խնդիրների պատճառով շինարարությունը ձգձգվեց: Ինձ վստահեցրել են, որ երկուշաբթի օրվանից արդեն կսկսվեն կիսակառույցի քանդման աշխատանքները։ Հայտնի է, որ կառուցվելու է հյուրանոց՝ երեք և ավելի բարձր աստղերով։ Ընդգրկելու է նաև առևտրային հատված, բիզնես կենտրոն: Քանդման բոլոր թույլտվությունները կան: Կառուցապատողը Լիբանանի քաղաքացի է՝ ազգությամբ ոչ հայ, իսկ ներդրումների ծավալը գերազանցելու է 60 մլն դոլարը»,- մանրամասնեց Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ սեփականատիրոջը հորդորել է նախագծի մեջ ներառել նաև այդ տարածքում նախկինում գործող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերակառուցման խնդիրը:
«Պարտադրել չենք կարող, բայց խորհուրդ տվել ենք»,- հավելեց բանախոսը:
Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ մյուս բոլոր հրապարակների ուղղությամբ էլ են աշխատանքներ իրականացվում, իսկ խնդիրները շատ են։
«Դրանք այն հատվածներն են, որ կարող են որպես ստորգետնյա ավտոկայանատեղի ծառայել, ինչը մեզ շատ է պետք»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Ներդրողների հետ կան խնդիրներ, ինչով էլ պայմանավորված է աշխատանքների դանդաղությունը։ Ճարտարապետը ոչ մի մխիթարական բան չասաց Երիտասարդական պալատի մասին: Միայն նշեց, որ հանդիպել է սեփականատիրոջ հետ, բանակցություններ է վարում լավագույն մոդելը գտնելու համար, ինչը թույլ կտա ներգրավել այլ ներդրողների ևս:
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
20:18 03.08.2025
Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցԱնցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...
19:50 03.08.2025
Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխըԿամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...