Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կվերածվի արվեստների այգու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կվերածվի արվեստների այգու

18:52 15.06.2022

Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կփոխի իր նշանակությունը և կվերածվի բացօթյա արվեստային կանաչ միջավայրի։ Նախագծի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղն է։ Բացօթյա մշակութային այգու բարեկարգումն ու կառուցումը բուհի ուսանողների և աշխատակազմի համատեղ ուժերով սկսել են անցած տարվանից։ 1600 քառակուսի մետր տարածքը մաքրել են աղբից, ստեղծել կանաչ գոտիներ, որը կվերածվի մշակույթի ու արվեստի բացօթյա հարթակի։ Ավելի շուտ սկսել նախագիծը խանգարում էին տարածքում տեղադրված տնակներն ու տարիներով կուտակված շինարարական, կենցաղային աղբը։ Տնակները 2020-ին են ապամոնտաժվել, իսկ տարածքը մաքրել են իրենց ուժերով։

«Երբ որ բարեկարգում ես, քեզ լավ ես զգում, որովհետև հաճելի է վերանորոգված, մաքուր ու գեղեցիկ տարածք տեսնելը։ Քանի որ այստեղ երբեմն բացօթյա դասընթացներ ենք անցկացնում, ավելի հաճելի կլինի բարեկարգված բակում աշխատելը»,- նշում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի փոխտնօրեն Կառլեն Հարթենյանը։

Արվեստային տարածքի որոշ հատվածներ կլինեն սալիկապատ, կունենան ճեմուղիներ։ Գեղարվեստի ակադեմիայի նախաձեռնությունը ուսանողներով ու դասախոսներով իրականացնում են բուհի շրջանակներում կազմակերպված հանգանակությունների շնորհիվ, արվեստաց գեղեցիկ անկյուն ստեղծելու նախաձեռնությանը միացել են նաև բարեգործներ։ Բոլորի ջանքերն ուղղված են Գյումրիում դեռևս նմանը չունեցող մի վայր ստեղծելուն, որտեղ ամեն ինչ արվեստի մասին է խոսելու։

«Քաղաքում չունենք կանաչ հետաքրքիր տարածքներ, որտեղ կարող են թե՛ բնակիչները, թե՛ ուսանողները  գալ երաժշտություն լսել, թատերական ներկայացումներ նայել, կինոդիտումներ անել։ Եվ, քանի որ այգին գտնվում է քաղաքի կենտրոնում, նաև բաց է լինելու քաղաքի բնակիչների համար, այստեղ հնարավոր կլինի տարբեր միջոցառումներ անցկացնել»,- ասում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

 

Բակում արդեն տեղադրվել քանդակագործության նմուշներ, որոնք բուհի տարբեր բաժինների ուսանողների ստեղծագործություններն են։ Քանդակներն ուսումնական տարվա ընթացքում կատարված պրակտիկ աշխատանքներն են։ Բակի բարեկարգումից հետո դրանց թիվը կավելանա։ Ստեղծագործական միջավայրին բնորոշ տարրերն այգու անբաժան մասնիկն են դառնալու։ Նախշազարդ այս խաչքարը ուսանողները կնվիրեն արվեստային բակին։

Ուսանողական կանաչ այգին միայն արվեստների ակադեմիայինը չէ, այն լինելու է բոլորինը։ Իր լանդշաֆտային լուծումներով, կանաչ դիզայնով ու միջավայրով կարող է հանգստի վայր դառնալ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար։

 

Մինչև տարեվերջ բոլոր աշխատանքները կավարտվեն, առայժմ ընթացքին խանգարողը տարածքում եղած էլեկտրական ենթակայանն է, որի տեղափոխման համար էլցանցի հետ են աշխատանք տանելու։ Բայց ամեն դեպքում դա չի խանգարի, որ մոտ 1600 քառակուսի մետր տարածքում երկու օրից անցկացվի առաջին բացօթյա կինոդիտումը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP