Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն

19:59 15.06.2022

Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Շիրակի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Փառատոնը նախաձեռնել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և բաց է Հանրապետության բոլոր երգչախմբերի համար։

Մեկ մրցութային փուլով, 8 երգչախումբ՝ 207 մասնակցով հայտ էին ներկայացրել Գյումրիի «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնին։ Երգչախմբային մրցույթների անցկացման փորձ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները Գյումրիում ունեն, միայն թե այս մեկը տարբերվում էր իր կանոններով։ Փառատոնը ոչ այնքան լավագույններին առանձնացնելու համար էր, որքան երգչախմբային արվեստը զարգացնելուն միտված նախաձեռնություն։

«Բավականին խիստ չափանիշներ են դրված, մասնագիտական մոտեցում է արված։ Շատ մեծ աշխատանք է տարված, և սա հենց այնպես՝ գալ, բեմ բարձրանալ երգելու փառատոն չէ»,- ասել է փառատոնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը։

Երգչախմբերը Շիրակի մարզի երաժշտական և արվեստի դպրոցներն էին ներկայացնում։ Մրցույթ-փառատոնի պահանջն էր՝ հանդես գալ 3-ական կատարումներով, որոնցից մեկն ակապելլա էր, իսկ ստեղծագործության ընտրության հարցում ազատ էին, միայն պարտադիր էր մեկը ու բոլոր երգչախմբերի համար, այն Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգն էր։

«Այս փառատոնի առաջին օրվանից, երբ սկսել ենք մտածել, հակված էինք ունենալ այն վստահությունը, որ այս երկու բառը որպես ուղերձ է հնչում ոչ միայն լսողի, այլև երգողի համար, և եթե այսօր 200 և ավելի երեխա անդադար ասում է՝ պիտի ապրենք, ուրեմն՝ այլ տարբերակ, քան ապրելը, մեզ չի մնում, իսկ դա այսօր մեզ շատ անհրաժեշտ է»,- նշել է Լիլիթ Թովմասյանը։

Երգի վերնագիրն այս փառատոնի խորագիրն էր նաև։ Երգչախմբերում, հատկապես պատանիների ընդգրկվածությունը կարևորելով, փառատոնի ժյուրիի անդամները շեշտել են, որ այն երաժշտական կրթություն սերմանելուց զատ, նաև անհատ ձևավորելու միջոց է։

«Շատ կարևոր է երաժշտական լսողության զարգացման համար, կարևոր է գեղարվեստական հմտությունների ձևավորման համար, որպեսզի նրանք հասկանան, որ ոչ թե ուղղակի աշակերտական նոտա պիտի երգեն, այլ պիտի ներկայացնեն արվեստ, որից պիտի գեղագիտական հաճույք վայելեն ունկնդիրները։ Սովորեցնում է լինել միասնական, լինել թիմ»,- նշել է փառատոնի ժյուրիի անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։

Ժյուրիի անդամ, միջազգային մրցույթների դափնեկիր, խմբավար Մարինե Ալավերդյանը երգչախմբային արվեստի դերն այսօր առավել կարևոր է համարում։

«Ժամանակներն են այդպիսին՝ մարդը մարդու կարիքն ունի, միմյանց հետ շփվելու, ոգևորվելու, ջերմանալու, և երգչախումբը լավագույն դրսևորումն է այդ իմաստով»,- նշել է նա։

Նախկին ավանդույթները, երբ հանրակրթական դպրոցները նույնպես ունեին երգչախմբեր, որոնք հանդես էին գալիս տարբեր բեմերում, հիմա չեն պահպանվում, դրանք ձևավորվում են հիմնականում երաժշտական դպրոցներում։ Երգչախմբային այս փառատոնն ամենամյա դառնալու հեռանկար ունի, կազմակերպիչներն ակնկալում են, որ այն կդառնա համահայկական և նախատեսում են հաջորդ տարվանից մրցույթ-փառատոնին ներգրավել երգչախմբերի Հանրապետության տարբեր մարզերից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP