16:26 23.02.2018
Այն, որ Հայաստանի շատ մարզերում գյուղատնտեսական տեխնիկա չկա և դրա պատճառով հեկտարներով հողատարածքներ մնում են անմշակ, ամենևին էլ գաղտնիք չէ: Կան նաև այնպիսի համայնքներ, որոնք ունեն տեխնիկա, բայց շահագործել չեն կարող, քանի որ անսարք են: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ Հայաստանում առկա գյուղտեխնիկայի միայն 78,4%-ն է գտնվում սարքին վիճակում: Գյուղտեխնիկայի առումով ամենաաղքատը Վայոց ձորի մարզն է: Այստեղ, ընդհանուր առմամբ, առկա է 627 կտոր տեխնիկա, որից սարքին է ընդամենը 553-ը: Ամենահարուստն այս ցուցանիշով Գեղարքունիքի մարզն է: Այնտեղ էլ 2832 կտոր գյուղտեխնիկա կա, բայց սարքին է միայն 2250-ը:
Գյուղատնտեսության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող տեխնիկաներից է տրակտորը: Հայաստանում դրանց քանակն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 12 հազար 85, այսինքն՝ այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 125-ով: Սա սարքին վիճակում գտնվող տրակտորների թիվն է: Կան նաև այնպիսիք, որոնք բանի պիտանի չեն, դրանք ևս հաշվառվում են: Եթե այդ ցուցանիշը գումարենք սարքին վիճակում գտնվողներին, կստացվի, որ Հայաստանում կա 15 հազար 413 տրակտոր, այսինքն՝ 3 հազար 328 տրակտոր անսարք վիճակում է:
Գյուղատնտեսության ոլորտում առկա է 15 հազար 69 բեռնատար: Պաշտոնապես նշվում է, որ դրանցից միայն 11,5 հազարն է սարքին:
Հայաստանում բարվոք վիճակում չեն նաև կոմբայնները, դրանք էլ են մաշված: Ավելի հստակ՝ հացահատիկահավաք կոմբայնների 77,4 %-ն է սարքին: Դրանց քանակությունը ամբողջ Հայաստանում կազմում է 1352, որից միայն 1047-ն է սարքին, իսկ կերահավաք կոմբայնների դեպքում սարքին է 73,4 %-ը: Դրանցից մեր երկրում առկա է 428-ը, սարքին՝ 314-ը:
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...
11:52 30.04.2025
Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի […] ...
11:43 30.04.2025
Պետդեպարտամենտը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվիՄիացյալ Նահանգները կհրաժարվի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին, եթե այն կանգ առնի, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն առաջարկներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը, եթե առաջընթաց չլինի, ապա մենք՝ միջնորդներս, կհեռանանք այս գործընթացից», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Սակայն նա չի մանրամասնել, թե հակամարտության […] ...
11:28 30.04.2025
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ «Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքից ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա»,- ասաց Հարությունյանը։ Արմենը Դանիելյանը […] ...
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...