Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ. Նաիրա Զոհրաբյան

19:22 03.08.2018

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Երևանը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ։

«Ես երեկ քաղխորհրդի նիստում հայտարարեցի, որ ես սովոր եմ անել առավելագույնը։ Այս անգամ ևս ես անելու եմ առավելագույնը և անհնարը իմ քաղաքական թիմի և առաջին հերթին երևանցիների հույսերը արդարացնելու համար»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում ավագանու ընտրություններում իր ծրագիրը կհրապարակվի և կբաժանվի քաղաքացիներին, բայց մինչ այդ փորձում են կարգախոսները մշակել։

«Մեր կարգախոսները, բնականաբար, պետք է քննարկենք քաղաքական թիմի հետ, բայց ինձ համար, որպես նաև կնոջ, մի այսպիսի կարևոր կարգախոս կա՝ «Ապրելու քաղաք Երևանս», որովհետև Երևանը պետք է լինի ապրելու համար հարմար քաղաք։ Այդ կարգախոսի տակ, որը դեռևս քննարկման փուլում է, մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, աղտոտվածությունից զերծ քաղաք»,- հավելել է  Զոհրաբյանը։

Զոհրաբյանը խոսել է նաև մյուս կին թեկնածուների մասին:

«Արդեն հայտնի է ինձ համար շատ հարգելի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, կարծես թե Անահիտ Թարխանյանը ևս պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Ես, օրինակ, կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք՝ նույն տեղում նույն օրը, որ քաղաքացին տեսնի, որ կանայք ոչ թե հակառակորդներ են, այլ համախոհներ են, բայց այս փուլում մրցակիցներ են, որոնցից ամեն մեկը հարցի լուծումը տեսնում է այսկերպ»,- ասել է նա։

Ըստ Զոհրաբյանի՝  ավագանու ընտրություններում իրեն առաջադրելու որոշումը կայացրել է կուսակցության քաղաքական խորհուրդը՝ միասնական քվեարկության արդյունքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

BACK_TO_TOP