5000 տոննայի փոխարեն՝ 3500-ը. Շիրակի մարզում պետական սուբսիդավորման ծրագրով պարարտանյութի հայտավորված քանակը չի իրացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

5000 տոննայի փոխարեն՝ 3500-ը. Շիրակի մարզում պետական սուբսիդավորման ծրագրով պարարտանյութի հայտավորված քանակը չի իրացվել

18:42 20.06.2022

Անցած երկու ամիսների ընթացքում  Շիրակի մարզի  գյուղացիական  ու ֆերմերային տնտեսություններին  պետական աջակցության ծրագրով մատակարարվել է  շուրջ 3500 տոննա պարարտանյութ՝ նախապես  հայտագրված 5000 տոննայի փոխարեն: Նախնական պահանջի ծավալների նվազումը պայմանավորված է մեկ պարկ պարարտանյութի շուկայական արժեքի թանկ գնով, ինչի պատճառով հողօգտագործողների մի մասը հրաժարվել է և ցանք կատարել առանց հողը պարարտացնելու:

Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում այս տարի 1460 հեկտար վարելահողերի 65-70 %-ն է մշակվել, չեն կարողացել ցանել դեռ աշնանը վարած հողակտորները: Գյուղացիները որակյալ սերմացու չեն կարողացել գտնել, հետո էլ, նախորդ տարվա համեմատ, մի քանի անգամ բարձրացել են դիզվառելիքի ու պարարտանյութի գները։

«Ուշացավ պարարտանյութը, 136 տնտեսությունից սկսեց նվազել, մայիս ամսին մենք ունեցանք 57 տնտեսություններ, որոնք ցանկություն ունեցան պարարտանյութ ձեռք բերել։ Կար երկու պատճառ։ Առաջինը, որ մեր գյուղի բարձրադիր դիրքի համար արդեն ուշացած էր  հողին պարարտանյութ տալը, և իրենք էլ չկարողացան ժամանակին մատակարարեին և երկրորդ՝ գնի խնդիրը կար, բավականին թանկ էր, 13-14 հազար դրամ, հենց դա էլ հիմք հանդիսացավ, որ մարդիկ հրաժարվեն»,- նշում է Բասեն գյուղի վարչական ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Հրաժարվելու պատճառներից է նաև գյուղում ոռոգման համակարգի բացակայությունը։ Բասենի վարելահողերի 95 տոկոսն անջրդի է, այս դեպքում նույնիսկ հողի պարարտացումն արդյունավետ չէ:

«Մեր գյուղում առաջնային խնդիրը ոռոգման ցանցն է, պարարտանյութ ցանեցիր, ու անձրև չեկավ, հողը վառի, կթափի բույսը, էլ իմաստը ո՞րն է  պարարտանյութի, եթե ոռոգման ցանց չկա, անջրդի են մեր գյուղի հողերը, 99 տոկոսը չի ջրվում»,- դժգոհում են բասենցիները։

Առատ անձրևների հույսին մնացած հողերում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ցորենի ու գարու հասկերը բարձրացել են, եթե կարկուտ չգա, առանց պարարտացնելու, դաշտերից լավ բերք կհավաքեն։

Մասնակի ոռոգելի են Կառնուտի ջրամբարի ավազանի հատվածում գտնվող հողերը՝ այն էլ ընդամենը 200 հեկտարը։ Ժամանակին, երբ պոմպակայանները կային, անգամ ջրել են ամենաբարձրադիր հատվածներում գտնվող հողակտորները: Շարքից դուրս եկած ոռոգման համակարգը հիմա նախատեսում են վերականգնել, դրանից է կախված  մշակովի հողերի ավելացումը։

Անջրդի հողերի պատճառով որոշ գյուղացիական տնտեսություններ այս տարի չեն օգտվել նաև գյուղապահովագրության ծրագրից: Շիրակի մարզպետարանի գյուղվարչության  տվյալներով՝ ամեն դեպքում մարզում, անցած տարվա համեմատ, ավելացել է հողերի ապահովագրության պայմանագրերի թիվն ու հեկտարները։

«Այս տարի ապահովագրվել են շուրջ 1770 հեկտար ցանքատարածություններ, իսկ շահառուները 1255-ն են։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ պետք է ասել, որ նախորդ տարի ունեինք  1420 հեկտար ապահովագրված ցանքատարածքներ, այս տարի և՛ ապահովագրողների թիվն է ավելացել, և՛ տարածքները»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Ապահովագրված ցանքատարածքների հիմնական մասը հացահատիկային կուլտուրաները և կարտոֆիլն են: Մարզում բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի ցանքատարածքներն ավելացել են, իսկ հացահատիկայինները մի փոքր նվազել: Լեռնային ու հյուսիսային տարածաշրջաններում այս տարի գյուղացիական տնտեսություններն ավելի շատ նախընտրել են բազմամյա մշակաբույսերի ցանք կատարել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP