Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսները Գյումրիի քաղաքային երթուղի դուրս կգան մաս-մաս․ շահագործումը մեկ տարի է՝ հետաձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսները Գյումրիի քաղաքային երթուղի դուրս կգան մաս-մաս․ շահագործումը մեկ տարի է՝ հետաձգվում է

19:13 22.06.2022

Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 63 նոր միկրոավտոբուսների մի մասն առաջիկա օրերին փորձնական դուրս կգա երթուղի։ Թե առաջինը որ երթուղով կշահագործվեն,  առայժմ հստակ չէ, բայց Գյումրիի քաղաքապետն առաջարկում է այլևս չսպասել, որպեսզի բոլոր տեսակի խնդիրները լուծվեն։ Շիրակի մարզպետի մասնակցության Գյումրիի քաղաքապետարանում  անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտային միջոցները մեկ տարի անց չշահագործելու պատճառներն են քննարկվել։ Տրանսպորտի բաժինը նշում է, որ  տեխնիկական պատճառներ կան,  որոնք կարգավորելու համար էլի ժամանակ է պետք։

«Նոր ավտոբուսները շահագործելու համար շատ կարևոր է լվացման պրոցեսը, որպեսզի տրանսպորտային միջոցներն ամեն առավոտ լվանալուց հետո դուրս գան երթուղի։ Առայժմ մենք չունենք հարմարեցված լվացման կետ, ինչն էլ խանգարում է մեր աշխատանքները սկսելուն»,- նշել է «Գյումրիի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ԺՊ Գրիգոր Մաթևոսյանը։

Գյումրիի քաղաքապետն էլ բերած պատճառը չհամարեց լուրջ պատրվակ միկիրոավտոբուսները երթուղի դուրս բերելու համար։

«Դա չպետք է պատրվակ լինի, որ գործը դանդաղի, հիմա մենք ասում ենք՝ 2 օր հետո պայմանական դուրս եկեք երթուղի, կարելի է սկիզբը տալ, մինչև բոլոր հարցերը լուծվեն։ Իսկ մեքենաները  լվանալու հարցը կարելի է մեկ այլ կերպ լուծել, մենք կոմունալ ծառայությունում ունենք սարքավորումներ, որոնք կարող են ամենօրյա գրաֆիկով լվանալ միկրոավտոբուսները»,- նշել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Թե սկզբի համար քանի միկրոավտոբուս դուրս կգա երթուղի հստակ չէ։ Հստակ է, սակայն, կառավարության հաստատած կարգի համաձայն, մինչև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները Գյումրիի քաղաքապետարանի բոլոր թափուր հաստիքների համար մրցույթներ հայտարարելը։

Համայնքային լիազորությունների կատարման շրջանակում է համայնքային կառույցներում տնօրենների մրցույթների անցկացումը, որոնք վեց տարուց ավելի է՝ չեն իրականացվում, և  համայնքային ծառայողների շուրջ մեկ երրորդը ժամանակավոր պաշտոն են զբաղեցնում։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 58 ՀՈԱԿ-ներից 23-ում տնօրենները ժամանակավոր պաշտոնակատար են, իսկ 122 համայնքային ծառայողներից ժամանակավոր են 33-ը։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP