Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

17:16 22.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները, տեղեկացնում են նախարարությունից:

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան զեկույցներով, տեղի կունենան հարց ու պատասխան, կլոր-սեղան քննարկումներ:

Հունիսի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է միջոցառման բացման արարողությունը, որի ընթացքում հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը, «ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հպարտությամբ նշել է, որ Հայաստանում իրականացվում են այնպիսի միջազգային նախագծեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում: Այս համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է «Հիշողության կերպարանքներ» սեմինարին՝ ընդգծելով, որ այն անցկացվում է արդեն 11 տարի շարունակ։

«Այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների՝ լայն հարթակ ձևավորելով մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի, և մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք նաև մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտել է Արա Խզմալյանը:

Խոսելով «ՍոլիդԱրտ» սեմինարի մասին՝ փոխնախարարը նշել է, որ այն համախմբում է կինոլորտի ներկայացուցիչներին: Ըստ Խզմալյանի՝ կազմակերպիչների առաջ քաշած խնդիրները չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման առումով:

«Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որն առաջանային է տարբեր երկրների համար: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ 2023 թվականին լրանում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

Տեսաուղերձով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական ​​գրադարանի գլխավոր տնօրեն Վ. Վ. Դուդան՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում փորձի փոխանակման և լայն քննարկումների միջոցով պահպանելու ձեռագիր և տպագիր ժառանգությունը: Գրադարանի գլխավոր տնօրենը սեմինարի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացել է, որ տարիների ընթացքում Հայաստանը մասնակից պետություններից հյուրընկալել է ավելի քան 130 կառույցների. «Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, գրադարանային գործի, թանգարանների աշխատակիցներ և այլք: Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ ներկայացնում են իրենց հաջողությունների փորձը»:

Մուրադյանը հավաստիացրել է, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծել է, որ սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային միության փլուզումից հետո միության կազմում ընդգրկված երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հետադարձ հայացքով հիմա համոզվում են, որ համատեղ արտադրությունները, ստեղծագործական միասնական աշխատանքն ավելի արդյունավետ է: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրներից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն: Նմանօրինակ սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծել է նա:

««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» միջազգային սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանն ու մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև այդ երկրներում կինոժառանգության պահպանության խնդիրներին:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարը մասնագետների կատարելագործման յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու փորձի և գիտելիքի փոխանակում վերականգնման, արխիվացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Սեմինարների կազմակերպիչներն են «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ-ները:

Երկու սեմինարների ծրագրերը կունենան ընդհանուր միջոցառումներ՝ հնարավորություն ստեղծելով մասնագետներին քննարկելու կինոժառանգության պահպանության հարցում մասնակից երկրների համագործակցության փորձն ու հեռանկարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

23:42 21.06.2025

«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել

Հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

23:35 21.06.2025

Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ Կովաչ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

23:25 21.06.2025

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

23:19 21.06.2025

Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը

«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP