Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ

17:30 22.06.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ։

Կողմերն անդրադարձել են նախարար Նարեկ Մկրտչյանի՝ Նյու Յորք կատարած այցի շրջանակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում քննարկված UN Women-ի Հայաստանում ներգրավվածությունը մեծացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Քննարկվել են նաև «Կանանց տնտեսական զորեղացում Հարավային Կովկասում» (WEESC) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանում կանանց զբաղվածության ապահովման տեխնիկական աջակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է գենդերային ազդեցության գնահատման (GIA) ու գենդերային ինտեգրման կարողությունների զարգացման մոդուլների հարմարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։

Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը տարբեր երկրներում կանանց զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի դերը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց աքսելերատոր ծրագրի կարևորությունը՝ կանանց ձեռներեցությունը խթանելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Կանանց և աղջիկների կարողությունների զարգացման, նրանց հնարավորությունների բացահայտման և օգտագործման գործում նախարարը շեշտել է նաև գենդերազգայուն տվյալների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։

«Քաջատեղյակ ենք ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի կողմից Հարավային կովկասում իրականացվող ծրագրերին, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոլորտի համար։ Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական պետական գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է կանանց տնտեսական զորեղացումը և պատրաստ է ավելի սերտ համագործակցության»,- նշել է նախարարը։

Կաորի Իսիկավան ևս բարձր է գնահատել ԱՍՀՆ հետ համագործակցության, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը․ «Կարևորում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ կանանց աքսելերատոր ծրագրի իրականացման գործում։ Տարիներ առաջ մեր կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տալիս կանանց, և դրանք ուղղված էին փոքր ու ավանդական ոլորտներին։ Բայց հիմա ուրախալի է տեսնել կանանց հզորացումն ու զորեղացումը, ինչպես նաև նրանց ակտիվությունը ձեր երկրում»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

09:12 22.06.2025

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

09:05 22.06.2025

ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

08:56 22.06.2025

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,-  Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

23:59 21.06.2025

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ

Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

23:53 21.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցել

Իրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...

BACK_TO_TOP