21:00 23.06.2022
Հայաստանի գլխավոր օրենքը 1995 թվականին ընդունվելուց հետո երկու անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին՝ հանրաքվեի միջոցով։ 2020-ին նորից Սահմանադրական բարեփոխումների նախագիծ էր մշակվել, որը կասեցվեց նախ համավարակի, հետո պատերազմական դրությամբ պայմանավորված։
Անցած տարեվերջին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների 13 անդամից կազմված խորհուրդ։ Միաժամանակ կազմված մասնագիտական հանձնաժողովը հանրային քննարկումներ գործընթաց է իրականացնում։ Գյումրիում կազմակերպված քննարկման մասնակիցներին ներկայացվեցին պետական կառավարման այն ուղղությունները, որոնց գործառույթները բխում են սահմանադրական օրենքներից։
Հանձնաժողովի անդամները նման քննարկումներում ավելի շատ առաջարկությունների են սպասում լսարանից։ Առանձնակի ուշադրության արժանացավ Սահմանադրության տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցը։ Սահմանադրական փոփոխությունների առաջարկների փաթեթով էր ներկայացել Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը։ Առաջարկներից մեկն էր Սահմանադրությամբ ամրագրել սուբսիդառության սկզբունքը, որը ենթադրում է մարդու կյանքի հետ կապված որոշումների կայացումը պետք է իրականացնի մարդուն ավելի մոտ կանգնած իշխանությունը։
«Ինձ թվում է, որ սուբսիդառության սկզբունքը Հայաստանում լրջորեն խախտված է։ Համայնքային իշխանությունների լիազորությունները անհրաժեշտից շատ պակաս են, այս տեսանկյունից սուբսիդառության կամ մարդամոտ իշխանության սկզբունքը պիտի Սահմանադրության մեջ ամրագրվի։ Իմ պատկերացմամբ բոլոր այն լիազորություններն ու գործերը, որոնք պետությունը կարող է ինքը չանել, պիտի փոխանցի համայնքներին։ Օրինակ՝ թանգարանների կառավարումը․ բոլորովին պարտադիր չէ, որ մշակույթի նախարարությունն իրականացնի իր ՊՈԱԿ-ների միջոցով, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե այդ ամբողջ համակարգը փոխանցվի համայնքներին։ Գյումրին ունի 4 ՀՈԱԿ թանգարան, երկու ՊՈԱԿ թանգարան, երկուսի բնույթն էլ նույնն է։ Ինչպես է, համայնքը կարող է կառավարել 4 թանգարան, չպիտի՞ կարողանա կառավարել 6 թանգարան», – իր ելույթում նշել է Լևոն Բարսեղյանը։
Առաջարկներից էր Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ ավագանու կողմից ընտրված համայնքի ղեկավարը դադարի լինել ավագանու անդամ։ Ներկա օրենսդրությամբ համայնքների ղեկավարներն ավագանու անդամ են և մասնակցում են քվեարկությանը։
«Էդ մարդու մեջ դնում եք հա՛մ տեղական օրենսդիրի լիազորություն, հա՛մ տեղական գործադիրի լիազորություն։ Ինքը նախագիծ է բերում՝ բյուջեի, հաստիքացուցակի, մի հատ էլ կողմ է քվեարկում, հլը մի հատ էլ կատարողականին է կողմ քվեարկում։ Շահերի բախում հասկացությունը ոչ մեկին ծանոթ չէ՞», – նշել է Բարսեղյանը։
Հանրային քննարկումներից ստացված բոլոր առաջարկներն ու կարծիքները մասնագիտական հանձնաժողովը կմիավորի, դրանցից կզտվեն օրենսդրական և սահմանադրական փոփոխություններին վերաբերողները, հաջորդ ընթացակարգով դրանք կներկայացվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկմանը։
«Հիմա ուսումնասիրում ենք մեր սահմանադրական փոփոխությունների պատմությունը, նաև միջազգային փորձը, տարբեր սահմանադրական ճգնաժամերը, ամենը պետք է վերլուծվի, հասկացվի ինչքանով է դա առաջացնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Լուսինե Հակոբյանը։
Փոփոխությունների առաջարկները խորհրդի հավանությանն արժանանալու դեպքում մինչև տարեվերջ կմշակվի բարեփոխումների հայեցակարգը։ 2023 թվականի առաջին կիսամյակում պլանավորված է, որ խորհուրդն աշխատանքները կսկսի մայր օրենքի փոփոխությունների բուն տեքստի մշակման ուղղությամբ ։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...