Տպավորություն է՝ կազմավորել էին «թշնամու» թիկունքում գործողություններ անելու հատուկ խմբեր. ՀՔԾ պետը՝ 0038 հրամանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Տպավորություն է՝ կազմավորել էին «թշնամու» թիկունքում գործողություններ անելու հատուկ խմբեր. ՀՔԾ պետը՝ 0038 հրամանի մասին

23:52 03.08.2018

Ռոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշել է, որ ըստ մեղադրանքի՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում՝ զինված ուժերը ներքաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելով:

Սասուն Խաչատրյանն անդրադարձել է հայտնի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին: Նա նշել է, որ պաշտպանական կողմից ասվել է, որ եթե փաստաթղթի ձևը պահպանվել է, ստացվում է, որ դրա բովանդակությունը կարևոր չէ, սակայն դա նույնն է, եթե հրամանագիր ընդունվեր ու որոշվեր, որ 15 անձի պետք է կախաղան հանեն, սակայն հրամանագրի ձևը պահպանվեր:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ օրենքով հստակ սահմանվում է, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, դա այն է, երբ դադարում են գործել Սահմանադրության 1-5-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը:

Ապա ՀՔԾ պետը նշել է, որ հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը, պաշտոնական տվյալներով՝ քրեական գործում չի եղել, չնայած որ այս հրամանի մասին խոսվել է: «Պատահական չի, որ այս հրամանը չի եղել այս գործում, սա ինքնին լուրջ հիմք է, այն խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործում, ընդ որում դրանք ներգրավվել են ոչ թե հենց մարտի 1-ին»,-հավելել է նա, ապա նշել, որ այդ հրամանով, պաշտպանական կողմի խոսքով, զորքը բերվել է պատրաստի վիճակի:

«Ինձ համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմն, ունենալով այս նույն հրամանը, այդպիսի հայտարարություններ է անում, թե զորքը մնալու էր զորանոցում»,-ասել է նա:

Ըստ ՀՔԾ պետի՝ այդ հրամանի 3-րդ կետով հրամայվել է ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով:

«Իսկ 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե սա չի փաստում, որ որևէ գործողություն եղել է ՊՆ զենքերով, ինչի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, Սասուն Խաչատրյանն արձագանքել է, որ Ռ. Քոչարյանը չէր կարող իմանալ՝ արդյոք զենքերն օգտագործվել են, թե ոչ: «1700-ից ավել պարկուճ է առգրավվել, իդենտիֆիկացվել է 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել: Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել սպանությունները կատարած անձանց»,-ասել է նա՝ խոստանալով նոր բացահայտումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

17:30 25.06.2025

Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

17:19 25.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...

BACK_TO_TOP