01:00 04.08.2018
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն օգոստոսի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վրացի գործընկերներն Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում: ՀՀ օրենսդիր մարմնի աշխատակազմի ղեկավարը հյուրերին ներկայացրել է խորհրդարանում ընթացող վերանորոգման աշխատանքները` նշելով, որ շուտով արդեն պատրաստ կլինեն ԱԺ թանգարանը, լրագրողների համար նախատեսված մամուլի սրահը, նորացված կլինի ԱԺ գրադարանը:
Այնուհետև Արա Սաղաթելյանը և Գիվի Միկանաձեն առանձնազրույցի շրջանակում քննարկել են աշխատակազմերի ստորաբաժանումների տարբեր ձևաչափերով երկարատև համագործակցության հնարավորությունները, անդրադարձել խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարևորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական և օրենսդրական մշակումների հարցերում:
Արա Սաղաթելյանը նշել է, որ Վրաստանի խորհրդարանի հետ արդյունավետորեն համատեղ ծրագրեր են իրականացվում ինչպես ավելի լայն՝ Արևելյան գործընկերության, այնպես էլ զուտ տարածաշրջանային համագործակցության մակարդակներում: Այս համատեքստում Արա Սաղաթելյանը կարևորել է աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացման ծրագրերն ու փորձի փոխանակումը, մասնավորապես խորհրդարանական վերահսկողության ուժեղացման և տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման հարցերում: Նշելով, որ վրացական կողմն ունի խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված ծրագիր՝ Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ առկա է ՀՀ ԱԺ աշխատակազմին ևս այդ ծրագրում ներգրավվելու պայմանավորվածություն: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար կարող է ուսանելի լինել խորհրդարանական գրադարանի ստեղծման, ինչպես նաև օրենսդրական վերահսկողության վրացական փորձը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանները Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի (ASGP) անդամ են և միջազգային մակարդակում կարող են հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ ներկայացնելով ինչպես տարածաշրջանային կարևորություն ունեցող, այնպես էլ իրենց երկրների ու խորհրդարանների աշխատակազմերի առաջնահերթ խնդիրները:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն նշել է, որ սեպտեմբերի 24-25-ը Վրաստանում կկայանա Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համաժողով, որին կմասնակցի նաև Հայաստանը: Գիվի Միկանաձեի գնահատմամբ՝ միջոցառումը տարածաշրջանային մակարդակում գլխավոր քարտուղարների առավել սերտ համագործակցության մեկնարկ կհանդիսանա: Այս համատեքստում վրացի գործընկերն Արա Սաղաթելյանին տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու է նաև Գերմանիայի Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալը: Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որտեղ կամփոփվեն տարածաշրջանային երկրների միջև առաջիկա համագործակցության կարևոր դիտարկումները: Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019 թվականին Քութայիսիում Արևելյան գործընկերության 6 երկրների խորհրդարանների աշխատակազմերի աշխատակիցների համար կկազմակերպվեն ամառային և ձմեռային վերապատրաստման դասընթացներ, որոնք կանցկացնեն գերմանացի մասնագետները: Նրա գնահատմամբ՝ դա թույլ կտա զարգացնել ու խորացնել փոխգործակցությունն աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջև և աշխուժացնել անմիջական շփումները: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների օրենսդիր մարմինների բյուջետային գրասենյակների միջև փոխգործակցության զարգացման կարևորությանը:
Գիվի Միկանաձեն ներկայացրել է նաև «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, անդրադարձել Վրաստանում օրենսդրության ներդաշնակեցման գործընթացներին՝ կարևորելով օրենսդրական մակարդակում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խորհրդարանական աշխատանքի կազմակերպման հարցում աշխատակազմերի գործունեության արդյունավետության բարձրացման և միջազգային մակարդակում միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել:
Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը միշտ պատրաստ է իր կարողություններն ու ռեսուրսներն ի սպաս դնել խորհրդարանական համագործակցության առաջմղման համար թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային հարթակներում:
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...