18:24 24.06.2022
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Ելույթում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերում եմ.
6.1. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն հստակ ամրագրված պարտավորություններ՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
6.2. Համարում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության:
6.7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց հետագա նախապայմանների:
Հարգելի՛ գործընկերներ, փաստ է, որ հայկական կողմն այս հարցում լիովին կատարել է իր պարտավորությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ վերադարձնելով բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Նույն բանաձևով Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ բոլոր ականների քարտեզները՝ այս հարցում հետագա զոհերից խուսափելու նպատակով, ինչը հայկական կողմը կատարել է 100 տոկոսով:
Մենք այդ քայլին գնացինք, քանի որ դա համարում ենք բացառապես մարդասիրական քայլ, որը չի կարող և չպետք է սակարկության առարկա դառնա:
Մինչդեռ այս բանաձևի ընդունումից մոտ մեկ տարի անց Ադրբեջանը դեռ պատանդի կարգավիճակով է պահում առնվազն 38 ռազմագերու՝ Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ քաղաքական որոշ առավելություն ունենալու նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մարդկային կյանքին որպես սակարկության առարկա վերաբերվելու այս սարսափելի և ցավալի արարքը 21-րդ դարում իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:
Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդին անդամակցելու պայմաններն են բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հարգանքը, մարդու իրավունքների պաշտպանությունը:
Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել Եվրախորհրդին:
Ձեր սուբյեկտիվ գնահատականին կթողնեմ մի երկրի բազմակարծիք ժողովրդավարության աստիճանը, որը կառավարում են միևնույն ընտանիքի անդամներն ավելի քան 30 տարի և, ամենայն հավանականությամբ, դեռ 30 տարի շարունակվելու է այս «գեղեցիկ» ավանդույթը:
Այնուամենայնիվ, իմ համոզմունքն այն է, որ ի սկզբանե այս անամոթ պահվածքի պատճառն Ադրբեջանի պատմական արձանագրություններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների իսպառ անտեսման մեջ է:
Որովհետև վերջինս միակ մշտական մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը՝ մարդու իրավունքների հարգանքը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ ամոթալի վիճակագրության վրա. վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների 97 տոկոսը չի կատարվել Ադրբեջանի կողմից: Իսկ ամոթալի ասելով՝ նկատի ունեմ ամոթալի այս խորհրդի համար, քանի որ սա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկեր Ադրբեջանի նկատմամբ նոր հարկադրական մեխանիզմներ ներդնելու կամ ուղղակի մերժելու Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը»:
«Ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից զրոյական ջանքեր են գործադրվում անդամակցության պայմաններից որևէ մեկը կատարելու համար, որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Ադրբեջանը դեռ Եվրախորհրդի անդամ:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը:
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...