Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Դեռ մրցավազքը չսկսած՝ արդեն իրար վրա ցեխ են շպրտում. «Փաստ»

10:13 04.08.2018

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամբողջական պատկեր չկա, թե որ կուսակցություններն են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու, բայց քաղաքական գզվռտոցն արդեն հասել է իր գագաթնակետին:

Մի մասը մյուսին մեղադրում է մարդ-կուսակցություն լինելու մեջ, մյուսները համաձայն չեն իրենց կուսակցության դիրքորոշման ու որոշման հետ համաձայն չլինողների հետ, մի մասն էլ որոշել է քաշվել մի անկյուն ու կողքից հաշվել, թե ով ում կոկորդից է բռնելու:

Իրականում բոլորն էլ մոռանում են, որ հին ժամանակներից մինչև մեր օրերը «նավթալինած» քաղաքական դեմքերը դժվար թե նորից պահանջված լինեն: Մի մասն էլ հավանաբար մտածում է, որ իրենց մի ձեռքի վրա հաշվելիք նեղ շրջանակներում նրանց մասին առանձնակի պաթետիկ ճառերով կենացներ հնչեցնելը բավական է հասարակությանը ծառայություն առաջարկելու համար, քանի որ, իրականում, չեն կարող իրենց թույլ տալ Երևանի քաղաքապետ դառնալու գայթակղության կողքով անտարբեր անցնել:

Իսկ հասարակությունը բավականին լավ հիշողություն ունի: Եվ ավելի լավ կլինի, որ կուսակցությունները ոչ թե ընտրությունից ընտրություն ակտիվանան, այլ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, որպեսզի ընտրության ժամանակ կարողանան ցույց տալ, թե որ արատավոր երևույթի դեմ ինչպես է պայքարել և ուր հասել: Իսկ այդ «ընդմիջումներին»՝ քար լռություն, ծածուկ ու ապահով բնում քողարկված՝ իրենց աստեղային ժամին սպասելիս: Իսկ աստեղային ժամի համար հիմա շատ պատեհ պահ է՝ միանգամից երկու ընտրություն: Ու մի «ժիգուլու» ուղևորի չափ կուսակցական ունեցողները սկսել են ձեռքները շփել՝ այդ ճանապարհին չխորշելով ոչնչի ու ոչ մի միջոցի առջև՝ հայհոյանք, հակափիառ, ցեխշպրտոցի ու ամենակարևորը՝ նարցիսիզմ:

Ինքնուրույն ոչինչ չստացվի (ինչպես միշտ), ուժեղ մեկի մոտ խցկվելը կա ու կա: Ու կարևոր չէ, որ երեկ հայհոյել ես նրան, ցուցակում տեղ լինի, նկարի առջև մոմ էլ կվառես:

Բայց, հիմա չկան այլևս այն միամիտները, որոնք փողկապի հավաքածուով, կոստյումի գույնով կամ ժամացույցի մակնիշով էին ընտրություն անում: Մարդիկ հոգնել են ճառերից էլ, խոստումներից էլ, մայրաքաղաքում կուտակված խնդիրներից էլ, քանդվող պատշգամբների վտանգից էլ, բյուջեի սղությունից էլ:

Մարդիկ առաջին հերթին ուզում են, որ իրենց հարազատ քաղաքում, երկրում ոչ թե ժամանակավոր անցորդի կամ կենվորի հոգեբանությամբ ապրեն, այլ՝ տիրոջ, և համոզվեն, որ ՏԻՄ ղեկավարը ոչ թե եկել է, որ մեկանգամյա օգտագործման «ծաղիկներով» քաղաքը զարդարի, այլ՝ մարդկանց ծառայի: Այդ դեպքում, համաձայնեք, որ ինքնամեծարման մանիայով տառապող մարդ-կուսակցություններից շատ-շատերը ոչ միայն կիլոմետրով հեռու կփախչեն տեղական հոգսերն ու խնդիրներ ամենօրյա, 24-ժամյա ռեժիմով լուծելու բեռի ծանրությունից, այլև ինքնաբացարկ կհայտնեն ցանկացած այլ ձևաչափով ընտրությունների մասնակցելու առաջարկից:

Կարճ ասած՝ քաղաքականությունը լուրջ բիզնեսն է, բայց հավատացեք, որ այդ դաշտում էլ է թարմ արյուն ներարկել հարկավոր: Հակառակ դեպքում ներքաղաքական հարաբերություններից կսկսի նույն այն գարշահոտը փչել, ինչ որ այսօր շատ բազմաբնակարան շենքերի աղբատարներից է փչում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

18:45 25.06.2025

Հրդեհ՝ Արգավանդ գյուղում

Հունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

18:36 25.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP