Գյուղական կոլորիտի ու ավանդույթների ներկայություն մեկ վայրում․ Փանիկ գյուղում անցկացվել է ծխական փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյուղական կոլորիտի ու ավանդույթների ներկայություն մեկ վայրում․ Փանիկ գյուղում անցկացվել է ծխական փառատոն

17:12 25.06.2022

Առաջին անգամ ծխական փառատոն է անցկացվել Շիրակի մարզում։ Միջոցառման վայրը Փանիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակն էր: «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցել են մարզի տարածաշրջանների 12 համայնքները։ Ընտրվել են այն գյուղերը, որոնք կաթողիկե համայնքներ են։ Նախաձեռնությունը «Հայկական կարիտաս»-ինն է՝ «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում։ Փառատոնը գյուղական բնակավայրերի զարգացումը, համայնքների ավանդույթները կայուն պահելու, տեղի ինքնությունը բնութագրող մշակույթը և խոհանոցը պահպանելու, փոխանցելու ասելիք ունի։

Առաջներում գյուղերում ընտանիքները ծխով էին հաշվում։ Ծուխ էին անվանում եկեղեցու գործերի տնօրինմանը մասնակցող ընտանիքներին։ Հիմա թեև գյուղական բնակավայրերում բնակիչներին եկեղեցական ծուխի պատկանելությամբ չեն հաշվառում, բայց մեծամասամբ կաթոլիկ համայնքներում ծխական սովորույթները դեռ պահպանվում են։

«Մեր նպատակն այն է, որ գյուղերը կարողանան ներկայացնել իրենց տեղի ինքնությունը, գյուղական մթերքները, թե ինչպես է պատրաստվում օրգանիկ մթերքը, ինչպիսի ավանդույթներ ու մշակույթ ունեն համայնքները, ու այս ամեն ինչը մենք ներկայացնում ենք քրիստոնեական կարևոր արժեքների համադրությամբ է»,- նշում է «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը։

Փանիկը կաթոլիկ հավատացյալներով բնակեցված մեծ գյուղերից մեկն է համարվում, հայտնի է իր հարուստ տնտեսությամբ։ Գյուղ կանչող փառատոնին մարզի կաթողիկե համայնքներից յուրաքանչյուրն իրեն բնորոշ գյուղական կոլորիտով ու խոհանոցով էր ներկայացել, որտեղ միախառնվում էին սիրուն բարբառները։ Միևնույն ազգային ավանդույթներով հարուստ նույն մարզի համայնքներն ունեն իրարից տարբերվող ու տվյալ գյուղին բնորոշ սովորույթներ ու ուտեստներ։ Իրարից հեռու կամ մոտիկ համայնքները միմյանց հետ շփվելու, ծանոթանալու առիթներ միշտ չէ, որ ունենում են։

«Համայնքներն իրար հետ են ծանոթանում, մեկս մյուսիս հետ մտերմանում ենք ու դառնում մեկ մարդ, տարբեր համայնքների միջև կապ ենք ստեղծում, բարեկամանում ենք։ Մեր գյուղը կոչվում է ֆրանկների գյուղ, որի ճաշատեսակներն ու մարդկանց բնավորությունները տարբեր են, ես դա զգացել եմ երկար տարիներ գյուղում ապրելով»,- ասում Լանջիկ գյուղի բնակչուհին։ ։

Ազգությամբ գերմանուհի Ալվինա Խչոյանը 40 տարի առաջ է Ռուսաստանից Հայաստան եկել։ Ամուսնացել է և ամուսնու հետ նրա հայրենի Սարագյուղ եկել։ Սարի գյուղն ասում է՝ շատ է սիրել, ընտելացել  է գյուղական կյանքին, յուրացրել է հայկական  խոհանոցի նրբություններն ու գյուղի բարբառը։ Գյուղական տնից ու միջավայրից այն կողմ ուրիշ տեղ չի պատկերացնում , ասում է՝ պահողը գյուղն է ու հողը։ «Բեզա» կոչվող բույսից, որը  միայն Սարագյուղի սարերում է աճում,  պատրաստում է մարինադ, այն համարվում է այս գյուղի խոհանոցի այցեքարտը ։

«Բեզան մենք հավաքում ենք շատ հեռու տեղերից, կմ-երով քայլում ենք, բարձրանում սարերը, որ հավաքենք։ Մեծ փնջերով ենք հավաքում, որ հեռացնենք ավելորդ մասերն ու կարողանանք մաքրելուց հետո մարինադ պատրաստենք։ Շատ դժվար է հավաքվում, բայց շատ համով է, մեր Սարագյուղի ամենաառաջին թթուն է, ուրիշ տեղ այս բույսը չի աճում»,- նշում է սարագյուղցի Ալվինա Խչոյանը։

 

Նորի ու ժամանակակից մոտեցումների կողքին հինն ու ավանդականն այսօր գյուղերում է պահպանված։ Էկոլոգիապես մաքուր սնունդը, մաքուր օդը, մարդկային ազնիվ հարաբերությունները գյուղերում կգտնես։ Այս ամենը չի պահպանվի ու շարունակություն չի ունենա, եթե գյուղի ինքնությունը պահողներ չլինեն։

Փառատոնն ուղեկցվում էր կավագործության, ավանդական հագուստի ցուցադրման, նկարչության և հայկական ազգային պարերի վարպետության դասերով: Գյուղական կոլորիտին համահունչ էր նաև համերգային ծրագիրը ՝ համայնքների եկեղեցական երգչախմբերի, պարային խմբերի ու երգիչների մասնակցությամբ: Առաջին ծխական փառատոնը հավակնում է լինել ամենամյա ու շրջել այլ բնակավայրերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP