12:36 26.06.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ.
«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։
Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։
Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։
Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:
Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները։
Այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,-ասվում է ՄԻՊ-ի ուղերձում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...
13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հունիսի 22-ի ցերեկը, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 22-ի երեկոյան […] ...