13:00 26.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։
Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները։
«Սևանա լճի պահպանությանն ուղղված բոլոր ծրագրերի ու միջոցառումների առանցքում լճի վրա մարդածին ճնշման նվազեցումն է։ Մենք այսօր խնդիր ունենք նվազագույնի հասցնել մարդու միջամտությունը բնական գործընթացներին և ապահովել լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը։
Պետք է ճիշտ գնահատել Սևանա լճի հարակից հատվածների, համայնքների զբոսաշրջային հնարավորությունները և համատեղ ջանքերով դրանք արդյունավետ իրացնել, դա կօգնի հասնել լճի վրա ճնշման նվազեցման մեր տեսլականին»,-նշել է նախարարի տեղակալը։«Գեղարքունիքի մարզի հարուստ բնական և պատմամշակութային ժառանգությունը թույլ է տալիս զարգացնել զբոսաշրջության և հանգստի տարբեր ձևեր։ Օրինակ, մարզում կարելի է զարգացնել քայլարշավային և գեոտուրիզմը։ Զբոսաշրջության այս տեսակների համար առկա է բավարար ռեսուրս, բայց դրանց զարգացման համար մշակված և հաստատված ծրագրերը դեռևս թերի են։ Այս համատեքստում անհրաժեշտ է ստեղծել համալիր տուր-փաթեթներ, որոնցում էքսկուրսիաները կիրականացվեն լեռնային տարածքներում»,-նշել է նախարարի տեղակալը և խնդրել հասարակական դաշտի ներկայացուցիչներին «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուժերով կազմել գրավիչ երթուղիներ, որոնք հետագայում հնարավոր կլինի ընդգրկել տուրփաթեթներում։
Քննարկվել են նաև Սևանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալը հորդորել է առավել ակտիվորեն համագործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսվարողների հետ, դա կօգնի զբոսաշրջային հոսքն ուղղորդել համայնքներ, լուծելով երկու խնդիր՝ կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում և համայնքների սոցիալական առաջընթաց։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կրկին արձանագրել է, որ հասարակական դաշտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ավելի արդյունավետ կյանքի կկոչվեն Սևանա լճի պահպանությանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության բարեփոխումները։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...
15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...