G7-ի 4 երկիր հայտարարել է ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ անցկացվում է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

G7-ի 4 երկիր հայտարարել է ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ անցկացվում է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը

10:25 27.06.2022

Գերմանիայում այսօր անցկացվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Այն հիմնականում նվիրված է Ուկրաինային և պատերազմի ազդեցությանն աշխարհի վրա։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այնտեղ հավաքված երկրներից չորսը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան, հայտարարել են ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ Ռուսաստանն անցյալ տարի արտահանել է ավելի քան 15 միլիարդ դոլարի ոսկի։

Բացի այդ, գագաթնաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային ղեկավարներին կոչ կանի անհապաղ միջոցեր ձեռնարկել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար։

Համաշխարհային լիդերների հանդիպումը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մեծ Յոթոնյակի ղեկավարները մտահոգված են տնտեսական մոտալուտ ճգնաժամով։

Ըստ Bloomberg գործակալության, որի տրամադրության տակ հայտնվել է Մեծ Յոթնյակի երկրների հայտարարության տեքստի նախագիծը՝ համաշխարհային լիդերները կհայտարարեն Ուկրաինային «ռուսական ագրեսիայից անժամկետ պաշտպանություն ապահովելու մասին»։ Ըստ գործակալության՝ այս ձևակերպումը կարևոր է, քանի որ Մեծ Յոթնյակի անդամները մտահոգված են պատերազմի երկարաձգումով։ Ընդ որում, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ակնարկել են, որ շարունակում են դիտարկել բանակցությունների միջոցով հրադադարի տարբերակները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP