14:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչու նրան թույլ չեն տալիս տեսակցել և հեռախոսով զրուցել հարազատների հետ: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք գործը քննող քննիչին խնդրել են այդ որոշման օրինակն իրենց տրամադրել: Ալումյանն ասաց՝ որոշման օրինակը ստանալուն պես կբողոքարկեն:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը հիշեցրեց՝ նույնպիսի որոշում էր կայացվել նաև Անդրիաս Ղուկասյանի գործով, նրան ևս արգելել էին տեսակցել, բայց որոշումը բեկանվեց:
«Ես կուզեի իմանալ՝ ինչ նորմով են ղեկավարվում, երբ նման որոշում են կայացնում»,- ասաց նա:
Սահակյանը նաև մեջբերեց ՀՔԾ պետի հարցազրույցից որոշ «խոցելի» ձևակերպումներ, ապա նշեց.
«Մենք շատ գոհ ենք պարոն Խաչատրյանի որոշ ձևակերպումներից, հատկապես՝ ես, այնպես որ, սիրով ընդունում ենք նրան մեր պաշտպանական խումբ»:
Փաստաբանը նշեց՝ ՀՔԾ պետը Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված ինչ-ինչ գնահատականներ է հնչեցրել, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո որևէ հայտարարություն չի արել:
«Բնական է՝ ասած կլինի՝ մեղավոր ճանաչվում է, թե ոչ, երևի պատկերացնում եք՝ ինչ է ասել, մի քանի գնահատականներ կարող էր տալ՝ մեղադրանքի առաջադրման որոշման հետ կապված: Պարոն Խաչատրյան, պարզեցրեք ձեր միտքը, որ հասարակությունը հասկանա և ենթադրություններ չանի, կամ ներողություն խնդրեք, ասեք՝ ես սխալվել եմ»,- ասաց նա:
Փաստաբան Սարգիս Գրիգորյանը խոսեց ՀՔԾ պետի հնչեցրած այն արտահայտության մասին, թե արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը հակասահմանադրական է:
«Մեր սահմանադրությամբ այդ վեճերը լուծում է ՍԴ-ն, դա նրա բացառիկ լիազորությունն է: ՀՔԾ-ն նման որոշում կայացնելու կամ հայտարարությունների լիազորություն չունի»,- ասաց նա:
Փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց՝ կա խնդիր՝ մեղադրանքի հետ կապված և խնդիր՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ կապված, թեև դրանք նույն խնդիրը չեն. անձը կարող է մեղադրվել՝ անհիմն կամ հիմնավոր, բայց կալանքի տակ չգտնվել:
«Մենք հարցը ձևակերպում ենք հետևյալ տեսակետից՝ երբ մեղադրում եք և բավական ծանր մեղադրանք եք առաջադրում, մի օր այն քննվելու է դատարանում, բոլորը տեսնելու են, այս պահին ինչի՞ համար է անհրաժեշտ, որ նա գտնվի կալանքի տակ: Անձը կարող է կալանավորվել երեք հիմքերից մեկի առկայության դեպքում. եթե մնալով ազատության մեջ՝ կարող է հանցանք գործել, թաքնվել կամ խոչընդոտել քննությանը: Դու պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասում առաջին ատյանի դատարանը. պարոն Քոչարյանը, ծանուցված լինելով, գտնվելով արտասահմանում, 20 օր առաջ ասել էր, որ կգա. եթե թաքնվելու ցանկություն ունենար, կարող էր չվերադառնալ, նա վերադարձավ՝ նախապես իմանալով՝ ինչ շրջադարձ է ստացել այս գործը»,- ասաց Ալումյանը:
Վերջինիս խոսքով՝ իսպառ հերքվում է այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, դա հերքվում է հենց իր վարքագծից ելնելով: Ալումյանը նշեց՝ ՀՔԾ պետը, շեղվելով դատարանի որոշման տրամաբանությունից, ասաց՝ համարում ենք, որ կարող է խոչընդոտել, մինչդեռ երբ օրենքը ասում է՝ անձը կարող է հանցանք գործել, թանքվել, խոչընդոտել, նկատի չունի, որ նա ֆիզիկապես կարող է հանցանք գործել, մարդ սպանել կամ ինքնաթիռով թռչել այլ երկիր, այլ՝ օրենքի տրամաբանությունից հետևում է, որ մեծ հավանականությամբ անձը նման բան կանի:
«ՀՔԾ պետը հասկացությունները խառնել է. Ռոբերտ Քոչարյանը ունի մեծ շրջապատ, դա հասկանալի է, այսինքն՝ գուցեև ունակ է որոշ չափով որոշ անձանց վրա ճնշում գործադրել, բայց օրենքի տրամաբությունը ոչ թե «ունակ է»-ն է, այլ՝ արդյո՞ք նա իր գործողություններով ցույց է տվել, որ նման հավանականություն կա: Նման փաստ, նման դրսևորում գոյություն չունի, դատարանի որոշման մեջ վկայակոչված չէ, ՀՔԾ-ն նման բան չասեց, մերկապարանոց հայտարարություն է դա»,- ասաց Ալումյանը:
Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հիշեցրեց՝ ՀՀ-ի դեմ կան ՄԻԵԴ 10-յակից ավելի նախադեպային որոշումներ, որտեղ նույն այսպիսի կարծրատիպային ձևակերպումներով մերժվել կամ բավարարվել են կալանքի որոշումները, և ՄԻԵԴ-ը տասնյակ հազար եվրոների տուգանքի առաջ է կանգնեցրել ՀՀ-ին: Փաստաբանի համոզմամբ՝ հիմա նույնը կրկնվում է:
Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ ըստ էության՝ լրագրողների հետ իրենց նախորդ հանդիպումից մինչ օրս գործի մեջ էական փոփոխություններ չեն եղել, իրենք շարունակում են լինել վստահ. հրապարակումները, ելույթները, մասնագիտական կամ փաստական հանգամանքների հրապարակումներն իրենց դիրքորոշման մեջ բան չեն փոխել՝ այս ծավալով, այս մեղադրանքներով, այս գործընթացներով Ռոբերտ Քոչարյանն ամբողջությամբ պետք է արդարացվի:
«Փորձ է կատարվում ավելի շատ հուզական դաշտի վրա ազդել, ինչը բավական դատապարտելի է, որովհետև ի վերջո բոլորիս նպատակը պետք է լինի մարտի 1-ի դեպքերի ամբողջական ու վերջնական բացահայտումը, ոչ թե պոտենցիալ թշնամանքի ավելացումը կամ պակասեցումը: Այս գործը բավական արագ պետք է փակվի»,- նշեց Օրբելյանը:
09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասին08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասինԻսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...
09:33 05.08.2025
Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...
09:24 05.08.2025
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում էՎենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...