13:13 27.06.2022
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում պատահական չեն։ Քալընի խոսքերով՝ Թուրքիան չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն նման իրավիճակի հանգեցրել են վերջին 30 տարիներին Արևմուտքի գործողությունները և ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
«Նորից կրկնում եմ, որ այդ գործողությունները սխալ են, բայց ի՞նչ է դրանց նախորդել։ Նոր աշխարհակարգում բուրգի գագաթին գերտերությունն է, իսկ նրա ներքևում՝ հինգ-վեց մեծ տերություններ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Ավելի ներքևում միջին երկրներն են և այլ երկրներ: Ժամանակի ընթացքում Չինաստանը արագորեն բարձրացավ տնտեսական բուրգի գագաթը: Հանկարծ այն դարձավ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը: Ռուսաստանը սկսեց թերահավատորեն նայել բուրգին աշխարհառազմավարական և ռազմական առումներով, առաջարկեց վերանայել պայմանները և 30 տարի անց նոր համաձայնություն կնքել հավասարակշռության վերաբերյալ: Նրանք, ովքեր ցանկանում էին ճնշել նրանց, ովքեր փորձում էին դուրս գալ ներքևից, ասացին` եկեք գնանք հակամարտության ճանապարհով: Դա երբեք չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Սակայն երբ նայում ես, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիների ընթացքում, ապա պետք է հաշվի առնել պատճառահետևանքային կապը՝ դա նաև Արևմուտքի գործողություններն են և ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Մենք նույնպես դեմ ենք այս սխալ աշխարհակարգին»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Էրդողանի խոսնակը նաև նշել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դրանք կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը։
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...