23:33 04.08.2018
«Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը Հարավային Աֆրիկայից Հայաստան է եկել մեկ ամիս առաջ: Իսկ Գյումրիում մեկ օրով լինելու նպատակը երիտասարդների հետ հանդիպումն էր, որոնց հետ զրույցը միայն գործարարությանը չէր վերաբերում:
Գյումրի այցելելն էլ պատահական չէր, փորձագետի կինը՝ Լենան, Գյումրիից է: SHANTNEWS.am- ի թղթակցի հետ զրույցում Դավիթը խոսել է նաև իր արմատների մասին և շեշտել, որ նա Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ է: Դավիթ Դավթյանը 25 տարի առաջ Հրազդանից տեղափոխվել է նախ Լեհաստան, հետո Ֆրանսիա, ապա՝ Հարավային Աֆրիկա: Հայրենիքից շատ հեռու ապրելը կարոտի զգացումի չափաբաժինն ավելացրել է: Սկսել է ուսումնասիրել իր նախնիների պատմությունը, հետաքրքրվել գենետիկ ծագումով: Եվ այդ հնարավորությունը տրվել է Անգլիայում, երբ այնտեղ էր մեկնել ուսանելու նպատակով: Գենետիկական թեստի պատասխանը զարմացրել է Դավիթին, համաձայն որի՝ նա սերում է Բագրատունի թագավորների տոհմից: Բագրատունիներից սերված երիտասարդը դեռ 19 տարեկան հասակում կամավոր ծառայության է անցել ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում: 5 տարի ծառայել է պրոֆեսիոնալ բանակում, շատ բան է սովորել: Բիզնեսում ևս Դավիթը զինվորին հատուկ պատասխանատվությամբ ու պարտականություններով է առաջնորդվում: Ասում է՝ բիզնեսը հստակություն է սիրում։
12 տարի առաջ հիմնել է «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի 18 երկրների բիզնես գաղափարների զարգացմանն ուղղված ծրագրերով: Դավիթը տնտեսության որևէ ոլորտ չի առանձնացնում, իրենց գործունեությունում ներգրավված են բոլոր ճյուղերը: Ընկերության կարևոր գործառույթն է՝ օգնել ընկերություններին դուրս գալ միջազգային շուկա: Այս հարցում Հայաստանում գործող ընկերությունների հետ համագործակցությունն առայժմ շատ նեղ է: Վերջին տարիներին Հայաստան է գալիս՝ դասընթացներով, մասնագիտական խորհուրդներով օժանդակելու հայաստանյան բիզնես ոլորտի ընկերություններին։ Գործարարության մեջ Դավթյանն ուզում է, որ երիտասարդներին ներգրավվելու հնարավորություններ տրվեն: Նոր իրողություններով Հայաստանում փորձագետը համոզված է, որ հնարավորությունները կիրառելի կդառնան: Նշում է, որ դրսում գործարար ոլորտում հայերն իրենց լավագույնն են դրսևորում, որոնց ներուժը կարելի է օգտագործել հենց ներսում:
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...
18:11 04.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է ԹուրքմենբաշիՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։ Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք […] ...