18:48 29.06.2022
ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա մրցաշարի անցկացման վայր, կոմիտեի որոշմամբ, այս տարի ընտրվել է Գյումրին, չնայած որ քաղաքի մարզադահլիճներն ու մարզասրահները լիովին հարմարեցված չեն և դժվարամատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Եռօրյա փառատոնի ընթացքում 100-ից ավելի մարզիկներ Գյումրիում կմրցեն 7 մարզաձևերում։
Ամենամյա մարզական այս միջոցառումը բոլոր մասնակիցների համար սոցիալ-վերականգնողական նշանակություն ունի։ Մասնակիցներին իրենց կատարմամբ ողջունեցին «Զինվորի տան» նորաստեղծ պարային խմբի անդամները:
Պարալիմպիկ խաղերում, ընդհանուր առմամբ, ընդգրկված են 22 ամառային և 5 ձմեռային մարզաձևեր, բայց դրանք միշտ չէ, որ ներառվում են մրցումներում, հիմնական պատճառն այն է, որ ոչ բոլոր մարզական կառույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարզիկների համար։
«Այցելել ենք բոլոր մարզասրահները, ու դժբախտաբար պետք է նշեմ, որ մարզակառույցները հարմարեցված չեն, իսկապես լավ վիճակ չէ, և պետք է փորձենք այս խաղերից հետո օգնել մարզին, որպեսզի այդ բացը լրացվի։ Զարմանալիորեն Գյումրիում դա շատ ընդգծված է»,- նշել է ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Գյումրիի մարզադպրոցներն ու դահլիճները նույն հասանելիության խնդիրն ունեն։ Հանրապետական 19-րդ փառատոնի եռօրյա մրցումներում այդ պատճառով սահմանափակ թվով մարզաձևեր են ընդգրկել, որոնց դեպքում հաշմանդամություն ունեցող մարզիկների տեղաշարժման հնարավորություններն ու պայմանները որոշ չափով ապահովված են։
Արդեն 19-րդ անգամ անցկացվող մարզական փառատոնը հաշմանդամություն ունեցողներին սպորտում ներգրավելու և նրանց հաջողություններն այս ոլորտում խրախուսելու նպատակ ունի։ Սա ամենամյա ստուգատես է, որին մասնակցում են արդեն լուրջ հաջողություններ գրանցած մարզիկները։
«Ես զբաղվում են սայլակավազքով, միջազգային շատ մրցումների եմ մասնակցել, առաջիկայում էլ պատրաստվում եմ մասնակցել Մեքսիկայում կայանալիք մրցումներին։ Սա հնարավորություն է տալիս, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ տանը չնստեն, ինտեգրվեն հասարակության մեջ, սպորտով զբաղվեն, իրենց ուժերը չափեն մյուս մասնակիցների հետ»,- ասում է սայլակավազքի մրցումների մասնակից, արարատցի Սմբատ Կարապետյանը։
Երեք օր շարունակ Գյումրիի տարբեր մարզադպրոցներում և դահլիճներում փառատոնի մասնակիցները կմրցեն միմյանց հետ ոչ միայն հաղթանակներ գրանցելու համար։ Սա առիթ է նաև միմյանց հնարավորություններն ու կարողությունները գնահատելու, խնդիրները համատեղ քննարկելու, առաջարկություններ ներկայացնելու համար։
Մարզական փառատոնի առաջին օրը մասնակիցները մրցեցին սեղանի թենիս, անվասայլակով բասկետբոլ և լող մարզաձևերում։ Մրցումները կշարունակվեն նաև վաղը, հաշմանդամային սայլակավազք, ծանրամարտ, բոչա, շախմատ մարզաձևերում։ Լավագույններին սպասվում են մրցանակներ։
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...