Ստորագրվեց Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման համար համագործակցության համաձայնագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ստորագրվեց Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման համար համագործակցության համաձայնագիր

08:45 30.06.2022

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ HyGreenCo ընկերությունը (French group Solges-Energy-ի դուստր
ձեռնարկություն) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ ստորագրեցին Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության սմարթ ցանցի առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման շուրջ
համագործակցության համաձայնագիր՝ ինտեգրելով կանաչ ջրածնի արտադրության ողջ շղթան։

Արդյունաբերական այս ցուցանմուշը, որ մշակվել է «Ֆրանսիական հետազոտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ»-ի կողմից, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա կմատակարարի Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին, իսկ այնուհետ նաեւ Դեբետ գյուղին։ Արեւային կայանն արտադրելու է էլեկտրաէներգիա, որը սնելու է կանաչ ջրածին արտադրող ֆրանսիական տեխնոլոգիայով ստեղծված էլեկտրոլիզերը։
Արտադրված եւ պահեստավորված ջրածինն այնուհետ կամ կմատակարարվի ջրածնային կայան, կամ կվերափոխվի էլեկտրաէներգիայի, ինչի արդյունքում սպառողները կստանան էլեկտրաէներգիա առանց CO2 արտանետումների։

Վերականգնվող էներգիայի արտադրման այս նորարարական գործընթացը լուծում է ընդհատումների խնդիրը, որն առկա է արեւային էներգիայից եւ քամուց էլեկտրաէներգիայի ստացման ընթացքում։ Այս ցուցանմուշը հետագայում  տեխնոլոգիապես կզարգանա, եւ կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի այս տեխնոլոգիան լայնամասշտաբ կերպով կիրառվի Հայաստանում։

Հետեւելով ածխածնային չեզոքության մոտեցմանը՝ Ֆրանսիան ջրածինը դիտարկում է որպես ապագայի էներգիայի աղբյուր եւ աշխարհում լավագույնն է վերջինիս արտադրման ու փոխակերպման տեխնոլոգիաների արտադրության ոլորտում։

Հայաստանն էլ իր հերթին ունի պարտավորություն՝ նվազեցնելու ածխածնի իր արտանետումները եւ ստեղծելու օրինակելի կանաչ տնտեսություն։

Ֆրանս-հայկական այս համագործակցությունը մի կողմից թույլ կտա ֆրանսիական ընկերություններին զարգացնել իրենց տեխնոլոգիաները մաքուր էներգիայի՝ մասնավորապես ջրածնի արտադրության ոլորտում, մյուս կողմից կօգնի Հայաստանին աշխարհում զբաղեցնել ածխածնի արտանետումների ցածր մակարդակ ու զարգացող կանաչ տնտեսություն ունեցող երկրների շարքում։

Այս նախագիծը «Ֆրանսիա-Հայաստան հավակնություններ» ճանապարհային քարտեզի, որ ստորագրվել է Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ 2021թ. դեկտեմբերի 9-ին, առաջին ձեռքբերումներից է։ Ստորագրված ճանապարհային քարտեզի նպատակն է խորացնել երկու երկրների համագործակցությունը կայուն զարգացման ու նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Solges-Energy խմբի տնօրեն Արմեն Սեդեթյանը նշում է. «Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի զարգացնելու վերականգնվող էներգիայի ոլորտում ֆրանսիական տեխնոլոգիաները եւ ստեղծելու իրական արդյունաբերական ճյուղ՝ գործակցելով մեզ հետ համագործակցող եւ Ֆրանսիայում սարքավորումներ արտադրող կազմակերպությունների հետ։ Մենք ցանկանում ենք նպաստել Հայաստանի՝ կանաչ տնտեսություն զարգացնելու նպատակի իրագործանն ու, օգտագործելով ֆրանսիական արդյունաբերական ներուժը, վերջինիս դարձնել տարածաշրջանի առաջին սմարթ եւ կանաչ պետությունը։ Արդյունքում՝ Հայաստանը շատ շուտով կարող է
տեխնոլոգիական առումով դառնալ հիանալի օրինակ Եվրասիական տնտեսական տարածքի, Իրանի ու Պարսից ծոցի երկրների համար»։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն էլ իր հերթին նշեց. «Շատ ուրախ ենք SOLGES-ENERGY խմբի հետ մեր համագործակցության համար, քանի որ վերականգնվող էներգիայի արտադրման նախագիծը եւս մեկ հավելում է ՍՄԱՐԹ կենտրոնի նորարարությանն ու կայուն զարգացման հնարավորություններին։ ՔՈԱՖ-ը մշտապես եղել է կայուն զարգացման մոտեցման կրողը, ինչն էլ ապահովել է մինչ օրս իրականացրած նախագծերի ամբողջականությունը։ Սա եւս մեկ հնարավորություն է մեզ համար՝ նպաստելու Հայաստանի իմիջի բարձրացմանը՝ որպես երկիր, որ հավատարիմ է վտանգավոր արտանետումների նվազեցման գլոբալ մոտեցմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP