«Հակամարտությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի իրացմանը». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի ելույթը միջազգային գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

«Հակամարտությունը չպետք է խոչընդոտի Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի իրացմանը». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի ելույթը միջազգային գագաթնաժողովում

18:19 30.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի` (Transforming Education Summit) հունիսի 27-30-ը Փարիզում ընթացող նախապատրաստական համաժողովում:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթության փոխակերպման հարցերի շուրջ միջազգային մակարդակով այս քննարկումները Հայաստանի համար խիստ այժմեական են, քանի որ դրանք և սեպտեմբերին՝ կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող ազգային խորհրդակցությունները կսնուցեն մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները, ինչպես նաև կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` նախարարի տեղակալը նշել է, որ ազգային խորհրդակցությունների արդյունքում դեռևս կհստակեցվեն Հայաստանի հանձնառությունները կրթության փոխակերպման առումով: Այս համատեքստում նա առանձնացրել է մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք առկա են կրթության բարեփոխումների հիմքում և ներդրվելու են նշված հանձնառություններում:

Մասնավորապես Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է որակյալ և մատչելի կրթության հասանելիությունը, կյանքի բոլոր փուլերում կրթության իրավունքի իրացումը: Փոխնախարարը փաստել է, որ գիտելիքի կողքին շեշտադրվում են նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորումը, հմտությունների զարգացումը: Այնպիսի գիտելիքներ և հմտություններ, ինչպիսիք են՝ մեդիագրագիտություն, կիբերգրագիտություն, ֆինանսական գրագիտություն, ակտիվ քաղաքացիություն, հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ և այլն, որոնք այժմ սովորողները ստանում են հիմնականում ոչ ֆորմալ կրթության միջոցով, պետք է տեղ գտնեն ֆորմալ կրթության մեջ։

Նշելով, որ կրթության ռազմավարության առանցքային մոտեցում է սովորողակենտրոն մոտեցումը, Ա․ Մարտիրոսյանը փաստել է, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ իրենց տարիքից, աշխարհագրական հեռավորությունից:

«Սա ենթադրում է բոլորի համար որակյալ կրթության հասանելիություն, այդ թվում նաև Հայաստանի հեռավոր և մեկուսացված համայնքներում: Մենք պետք է ապահովենք կրթության իրավունքը և կրթության շարունակականությունը՝ անկախ քաղաքական կոնֆլիկտներից և ճգնաժամային իրավիճակներից»,- ընդգծել է նա:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում կրթության իրավունքի լիարժեք իրացման առաջնահերթության խնդրին:

«Անդրադառնալով կոնֆլիկտային իրավիճակներում կրթության իրավունքի վերաբերյալ տիկին Օդրի Ազուլեի՝ առավոտյան նիստում հնչեցրած խոսքերին՝ հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում սովորողների կրթության իրավունքի վրա։ Իհարկե, հակամարտությունն ակտիվ փուլում չէ, ինչպես 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք կրթության իրավունքն ապահովելու համար՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ և ջանք կպահանջի հակամարտության երկարաժամկետ հանգուցալուծման ուղիների փնտրտուքը»,- ընդգծել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև կրթական համակարգի արդյունավետության բարձրացման, աշխատաշուկայի պահանջների բավարարման, կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառելիության խնդիրներին, առանձնացրել կրթության փոխակերպման դերը մարդկային կապիտալի զարգացման, ներառական և կայուն տնտեսական աճի, դիմակայուն հասարակության ձևավորման համատեքստում։

«Մենք վճռական ենք՝ շարունակելու խորհրդատվությունները բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ նաև երիտասարդության հետ՝ բացահայտելու կրթության փոխակերպման քաղաքականության միջամտությունների ոլորտները, որպեսզի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ունենանք կրթության փոխակերպման ճանապարհային քարտեզը»,- ամփոփել է փոխնախարարը:

Համաժողովի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է հասարակական և հումանիտար գիտությունների գծով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ և քննարկել երիտասարդության ոլորտում քաղաքականության մշակման ու զարգացման շրջանակում համագործակցությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերը նշված հարցում կրկին վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթական համակարգերի բաժնի տնօրեն Բորհեն Չակրունին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ էր ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների հետ կապերի բաժնի ղեկավար Դով Լինչի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում միջազգային փորձագիտական աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

BACK_TO_TOP