«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթողները կմեկնեն Չինաստան

11:55 01.07.2022

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը:

ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ:

Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ: Ավելի քան 60 մասնակիցներից ընտրվել են 15-ը:

Մրցույթի ամփոփիչ փուլի միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով մրցույթի մասնակիցներին մաղթել է հաջողություն և նոր հաղթանակներ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՉԺՀ դեսպանությանը նմանօրինակ կարևոր միջոցառում անցկացնելու համար` նախարարի տեղակալը շեշտել է հայ-չինական երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

«Մեր երկրների միջև առկա համագործակցության ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման ծրագրեր, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնում, Երևանում հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեություն, անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի անցկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում,
առաջնահերթություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար: ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում, որտեղ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով՝ նրանք նպաստում են նաև Հայաստանի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն էլ ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի և չինարենի տարածման համար: Դեսպանը նշել է նաև, որ այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Դեսպանի խոսքով` չինարենի դասավանդումն ու
ուսուցումը Հայաստանում բարելավվում է, աճում են չինարեն սովորողների թիվն ու հայ երիտասարդների հետաքրքրությունը չինական մշակույթի նկատմամբ, ինչն իր հերթին նպաստում է երկու հինավուրց երկրների՝ Հայաստանի և Չինաստանի դարավոր բարեկամության ամրապնդմանը:

««Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթը մեծ իրադարձություն է չինարեն սովորողների համար, որն այս տարի կրում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը: Այն դարձել է օտարերկրացիների կողմից չինարեն սովորելու և Չինաստանը ճանաչելու կարևորագույն հարթակ»,- ասել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

«Չինարենի կամուրջ» մրցույթն անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդ փուլում պատասխանում են ժյուրիի հարցերին, 3-րդ փուլում չինարենով ելույթ պատրաստում, իսկ 4-րդում՝ ներկայացնում մշակութային որևէ համար։

Մրցույթին մասնակից ուսանողներից առաջին տեղը զբաղեցրել է Մերի Պապյանը: Ավագ դասարանների դպրոցականներից հաղթել է Վիկտորյա Մնացականյանը, իսկ տարրական դասարանների աշակերտներից առաջին տեղը զբաղեցրել է Անահիտ Հովակիմյանը: Ժյուրիի անդամների կազմում ընդգրկված են եղել չինացիներ և չինարենի տեղացի ուսուցիչներ:

Նշենք նաև, որ մրցույթի հաղթողները մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին։

«Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի ուսանողական փուլը Հայաստանում արդեն 9-րդ անգամ է անցկացվում, իսկ դպրոցական փուլը՝ 7-րդ: Հաղթած մասնակիցները որպես մրցանակ ստացել են նաև բազմաֆունկցիոնալ թվային սարքեր, որոնք տրամադրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP