Քնաբանը բացահայտել է քնելու արդյունավետ միջոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Քնաբանը բացահայտել է քնելու արդյունավետ միջոցը

23:21 03.07.2022

Հիմնականը, որ պետք է հիշել, եթե գնացել եք քնելու և չեք կարողացել քնել 15 րոպեի ընթացքում,  ապա  դուք չեք կարող ստիպել ձեզ քնել, ասում է սոմնոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Ռոման Բուզունովը: Lenta.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է քնելու արդյունավետ միջոցը.

Քնել փորձելու վտանգը

Եթե ​​մարդը չի կարողանում քնել, ուրեմն մտածում է, որ եթե փորձի, ապա ի վերջո կհաջողվի, սա առաջին լուրջ սխալն է, նշել է նա։ Երբ մարդը փորձում է քնել, նրա մոտ ձևավորվում է պայմանական  բացասական ռեֆլեքս, որի դեպքում մահճակալը կապված է անքնության հետ և առաջացնում է չքնելու վախ։

Երբ մարդը սկսում է փորձել պայքարել անքնության դեմ, այդ փորձերն անպտուղ են և միայն վատթարացնում են իրավիճակը։ Մարդը սկսում է ավելի երկար պառկել անկողնում՝ փորձելով քնել, և երեք ամիս անց ձևավորվում է անքնության ձևավորման այսպես կոչված պավլովյան պայմանական ռեֆլեքսային մոդելը, և կարևոր չէ, թե ինչն է հրահրել անքնությունը, այդ ռեֆլեքսային անքնությունը կարող է հետո. տասնամյակներ շարունակ իրեն ուղեկցել

Չեք քնում՝ – վեր կացեք

Եթե ​​քնի հետ կապված խնդիրներ ունեք, ապա առաջին և երկաթյա կանոնը՝ «Չեք քնում՝ – վեր կացեք», – ընդգծել է բժիշկը։ «Մենք պառկում ենք, եթե 15 րոպե չենք քնում, վեր ենք կենում, ինչ որ գործ անում հոգնեցնող և փորձում կրկին քնել:  Բայց եթե մարդը պարզապես պառկած է անկողնում և փորձում է քնել, նա  չի քնի, բացի այդ  ռեֆլեքս է ձևավորվում, որ անկողինը անքնություն է առաջացնում: Իսկ եթե պարզապես վեր եք կենում անկողնուց,մաքրություն անում,լվացք ու արդուկ անում , գուցե  նորից չքնեք, բայց  գոնե անքնության ռեֆլեքս չի ձևավորվի»,- բացատրել է  նա:

Միաժամանակ, ըստ Բուզունովի, չափազանց կարևոր է սովորականից ուշ արթնանալը։ «Եթե նույնիսկ մեկ-երկու ժամ ուշ գնաք քնելու, չեք կարող ավելի ուշ վեր կենալ, այլապես չեք ցանկանա նորից քնել:  Եթե դուք ձեր ժամին վեր կենաք, մինչև հաջորդ օրը կքնեք, քանի որ քնի պակասը ավելի զգալի կլինի»,- ասել է պրոֆեսորը: Բացի այդ, նա խորհուրդ է  տվել օրվա ընթացքում մտածել ֆիզիկական ակտիվության, էներգետիկ ըմպելիքների քանակը նվազեցնելու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

14:50 22.06.2025

ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WP

ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

14:33 22.06.2025

ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

14:14 22.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղել

ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...

BACK_TO_TOP