19:43 01.07.2022
Վերջին 1 ամսում Միասնական սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնում փաստաթղթային ձևակերպումների ակտիվ գործընթացներ են։ Դիմում են այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակների կամ նպաստների գումարների ստացման կանխիկ եղանակից անցում են կատարում անկանխիկի։ Ուժի մեջ մտած փոփոխությունը թոշակառուների, նպաստառուների և ընդհանուր՝ «Փարոս» համակարգում ընդգրկված անձանց համար առայժմ կամավոր է։
Այսօրվանից կիրառության դրված փոփոխություններով վճարային քարտով խանութներից կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններից անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարելու դեպքում թոշակառուն կամ նպաստառուն հաջորդ ամիս կստանա 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
«Եթե մինչ այս մեր թոշակառուները թոշակը ստանալիս բանկոմատով էին կանխիկացնում գումարը, հետո գնում էին խանութ գնումներ կատարելու, այս դեպքում մի փոքր ավելի օպտիմիզացնում ենք գործընթացը, այսինքն՝ այլևս կարիք չկա կանխիկացնել, հետո մտնել խանութ, կարող են միանգամից քարտը ձեռքին մտնել խանութ, մեկ հպումով գնումներ կատարել, որից էլ կգեներացվի հետվճարային մասը»,- պարզաբանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
10 տոկոս հետվճար ստանալու խրախուսական մեթոդը, պարզվում է, ոչ բոլոր թոշակառուներին է ոգևորել, նրանց մեծ մասն ամիսն առնվազն մեկ անգամ բանկային քարտով բանկոմատից գումար հանելու խնդրին է բախվում՝ օգտվելու դժվարություններով պայմանավորված։ Այդ պատճառով էլ մինչ օրս հրաժարվում են կենսաթոշակը ստանալ բանկային քարտով։
Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ նրանից, թե ինչ գումարի սահմանում են կատարվել գործարքները: Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։
10% տոկոս հետվճարային բաղադրիչով առայժմ 3 բանկ է միացել նոր գործող կարգին, և հենց այդ հանգամանքն է, որ, ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավոր է որոշակի անհարմարություններ առաջ բերի շահառուների մոտ։ Ցանկում չընդգրկված բանկերի շահառու թոշակառուները կամ նպաստառու ընտանիքներն այդ դեպքում ստիպված են լինելու փոխել իրենց բանկը:
«Դրանում ոչ մի բարդություն չկա, ուղղակի մեկ անգամ շահառուն պետք է մոտենա Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին, դիմումի միջոցով ընտրի այն բանկը, որտեղ ցանկանում է տեղափոխել իր հաշիվը, դա ընդամենը րոպեներ է տևում»,- նշում է փոխնախարարը։
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ այսօրվանից, բոլոր խանութներն ու ծառայություն մատուցող ընկերությունները պետք է ունենան վճարային քարտեր սպասարկող պոստ տերմինալներ։ Խոսքը վերաբերում է նաև գյուղական համայնքներում գործող վաճառակետերին։
Հունիսի դրությամբ անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով, կենսաթոշակ է ստանում Շիրակի մարզի թոշակառուների մոտ 60 %-ը։ Իսկ Գյումրիում հուլիս ամսին արդեն ընտանեկան կամ այլ տեսակի նպաստներն անկանխիկ եղանակով կստանա շուրջ 600 ընտանիք։ Դեռևս կամավորության սկզբունքով ընթացող գործընթացը պարտադիր կդառնա բոլորի համար 2024 թվականի հունվարի մեկից:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...