17:07 01.07.2022
Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համաժողովին, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ու Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, մասնակցել են նաև պետական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և ոլորտի փորձագետներ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀԳՀՄ-ի կատարած աշխատանքները, որոնք ներառում են տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտները, ինչպես նաև աշխատանքի անվտանգությունը և աշխատանքային իրավահարաբերությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում ու աշխատանք.
«Կրթության մշտական զարգացումը, կարծում եմ, պայմանավորված է կրթություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ընդլայնմամբ: Եվ այս ուղղությամբ մեր անելիքները բազմաթիվ են: Մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր շատ կարևոր է, որ հնարավորինս արագ կարողանանք ակտիվացնել համատեղ իրականացվող աշխատանքների և ծրագրերի իրագործումը, որոնք կօգնեն կրթության, գիտության տարբեր ոլորտների, ինչպես նաև տնտեսության կայացմանը, ակտիվացմանը, գործարար կապերի ստեղծմանը և զարգացմանը։ Այդ առումով Հայաստանի գործատուների հանրապետական միությունն առանձնակի կարևորություն ունի և, մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք դրված են մեր առջև»։
ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը համաժողովի բացման ընթացքում ներկայացրել է միության կատարած աշխատանքները՝ ըստ միության գերակայությունների, և ասել, որ ՀԳՀՄ, լինելով պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպություն ՀՀ կառավարության հետ, իր գործառույթներում ներառել է հիմնական սոցիալ-տնտեսական այն ուղղությունները, որոնք համահունչ են տարբեր գերատեսչությունների առաքելությանն ու նպատակներին:
«Մենք 2021-2022 թթ. իրականացրել ենք բազմակողմանի վերլուծություններ աշխատաշուկայի կարիքների և մասնագիտական հմտությունների վերաբերյալ, այդ թվում՝ շուրջ 1000 գործատուների շրջանում հարցումներ, քննարկումներ և վերլուծություն»,- նշել է Գագիկ Մակարյանը:
Համաժողովն իր աշխատանքները շարունակել է պանելային քննարկումներով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...
17:30 22.06.2025
Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործումՆիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...
16:55 22.06.2025
Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենաՀունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...
16:30 22.06.2025
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...
16:06 22.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներՀունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...