23:59 04.08.2018
Կոտայքում խորքային ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ անկասելի են և ՀՀ-ում հակահեղափոխություն ՉԻ՛ լինելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Վերջին 1֊2 օրերին «ճ» կլասի բազմաթիվ լրատվական կայքեր, հղում կատարելով ամենայն հավանականությամբ, իրենց իսկ կողմից բացված «ֆեյք» օգտատերերի գրառումներին, ինձ վերագրեցին բազմաթիվ երկրային մեղքեր, այդ թվում՚ «Կոտայքում վենդետտա իրականացնող», «աղանդավոր», «մարզի խնդիրներին անհաղորդ» և այլ անհեթեթ որակումներ, որի պատճառներն իհարկե ինքներդ եք հասկանում. մեր գործունեությամբ ցավեցրել ենք որոշակի շրջանակների և դրանց սպասարկու մի շարք մանր ու միջին «ավատատերերի» (իմիջիայլոց, այդ խնդիրների հարուցողներն էլ հենց վերջիններս են), և իհարկե դա արել եմ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի (թեև այս պարագայում դա այդքան էլ էական չէ և Սահմանադրությամբ ՀՀ֊ում յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատություն) բարոյական պարտականություններից բխող անխոնջ պայքարի շրջանակներում։
Եվ ցանկանում եմ դրանց բոլորին և մասնավորապես իմ սիրելի կոտայքցիներին կրկին անգամ հավաստիացնել.
Կոտայքում խորքային ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ անկասելի են և ՀՀ֊ում հակահեղափոխություն ՉԻ՛ լինելու…
Հ.Գ. Օգոստոսի 17-ին ԲՈԼՈՐՍ դեպի՛ Հանրապետության Հրապարակ»,-ասված է մարզպետի գրառման մեջ։
14:23 25.06.2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում ենՀունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […] ...
14:15 25.06.2025
«Բենֆիկան» հաղթել է «Բավարիային»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բենֆիկան» 1-0 հաշվով հաղթել է «Բավարիային»։ Հաղթանակի շնորհիվ Բրունու Լաժեի թիմը շրջանցել է «Բավարիային» ու 7 միավորով խմբում առաջին տեղը զբաղեցրել։ Մյունխենյան ակումբը 6 միավորով երկրորդն է։ Երկու ակումբներն էլ 1/8 եզրափակիչում են։ Խմբի մյուս խաղում մրցում էին «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա) և «Բոխա Խունիորսը» (Արգենտինա)։ Հանդիպումը, […] ...
14:03 25.06.2025
Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցովԿանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...
13:56 25.06.2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...
13:55 25.06.2025
Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվելՖորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...
13:47 25.06.2025
Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...