23:27 24.07.2022
Մարդկանց պատճառով առաջացած կլիմայի փոփոխությունը տարեցտարի ավելի է լուրջ վնասներ է տալիս մոլորակին: Աղետներն ու կատակլիզմները գնալով ավելի են լրջանում։ Եղանակային դաժան պայմանները չորացնում են լճերը՝ բնակիչներին թողնելով առանց ջրի:
Կալիֆորնիան՝ ԱՄՆ-ի «աստղային նահանգը», սովոր է երաշտներին, բայց այս տարի խնդիրը գերազանցել է վերջին հազարամյակի ամբողջ փորձը։ Կալիֆորնիայում աննախադեպ երաշտ կանխատեսվել էր ձմռանը այն բանից հետո, երբ տարածքների մի մասում ձյան ծածկույթի հաստությունը նվազել էր։
Մայիսին Կալիֆորնիայի հիմնական ջրամբարներում ջրի մակարդակը հասել էր կրիտիկականի: Դրանցից ամենամեծը՝ Շաստա լիճը, լցված էր 40 տոկոսով, ինչը ամենացածր մակարդակն է 1977 թվականից ի վեր։ Կալիֆորնիայի՝ մեծությամբ երկրորդ ջրամբարի՝ Օրովիլ լճում մնացել է ջրի միայն 55 տոկոսը: Երաշտն անվանվել է ամենամեծը վերջին 1,2 հազար տարվա ընթացքում։ Աղետի հետևանքով տուժում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները։ Մասնագետները մտահոգված են, որ լճերը կարող են ծանծաղանալ, իսկ ջուրը ձկների համար չափազանց տաք կլինի, որը կարագացնի անհետացման եզրին գտնվող տեսակների, այդ թվում՝ Չինուկի սաղմոնի անհետացումը: Խնդիրը լուծելու համար Շաստա լճում հովացման սարքեր են տեղադրվում, սակայն այս պահին հայտնի չէ, թե որքանով է արդյունավետ տեխնոլոգիան։
Մեգաերաշտը ծանր հարված է հասցրել նաև գյուղատնտեսությանը:
Փորձագետները նաև վախենում են չոր հողի վրա հրդեհների առաջացումից. Կալիֆորնիայում արդեն մի քանի տարի է, ինչ երաշտ է։ Նահանգում ամենավատ չոր եղանակներից մեկը տևել է 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի գարուն: Անձրևների բացակայության պատճառով Կալիֆորնիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և պահանջել 25 տոկոսով կրճատել ջրի օգտագործումը։
Բազմամյա երաշտը լուրջ վնաս է հասցրել բնությանը` ոչնչացնելով ավելի քան 100 միլիոն ծառ և մեծացնելով հրդեհների վտանգը: Նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի շրջանների մեծ մասում:
Կալիֆորնիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին գիտակցաբար նվազեցնել ջրի սպառումը՝ ավելի արագ ցնցուղ ընդունել, ամբողջությամբ լիցքավորել աման լվացող մեքենաները և ավելի քիչ ջրել սիզամարգերը: Որոշվել է ռեսուրսները վերահղել գյուղատնտեսության և ձկնաբուծության կարիքներին, ինչպես նաև ապահովել բնակչությանը խմելու ջրով։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...