Թուրքիայում 24 տարվա ընթացքում ամենամեծ գնաճն է արձանագրվել․ BBC – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Թուրքիայում 24 տարվա ընթացքում ամենամեծ գնաճն է արձանագրվել․ BBC

17:27 04.07.2022

Թուրքիայում վերջին 24 տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով գնաճն է արձանագրվում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։ Գնաճի տարեկան տոկոսը՝ տեմպը, որով գներն աճում են, հունիսին հասել է 78,62%-ի, ինչը սպասվածից փոքր-ինչ բարձր է։

Գների ամենակտրուկ աճն արձանագրվել է տրանսպորտի և բնակարանային ծախսերի ոլորտում, ինչը վատթարացել է Ուկրաինայում պատերազմի պատճառով: Ըստ վերջին տվյալների՝ տրանսպորտի ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում գներն ավելացել են 123%-ով: Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են մոտ 94%-ով, իսկ կահույքը և կենցաղային տեխնիկան՝ 81%-ով։

Ինֆլյացիան հատկապես աճել է անցյալ տարվանից, երբ Թուրքիայի նախագահը նվազեցրեց տոկոսադրույքները՝ փորձելով խթանել տնտեսությունը: Սովորաբար գնաճը զսպելու համար երկրները բարձրացնում են տոկոսադրույքները: Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոկոսադրույքները բնութագրել է որպես «բոլոր չարիքների մայրն ու հայրը» և գները նվազեցնելու համար օգտագործել ավելի արտասովոր քաղաքականություն, այդ թվում՝ միջամտելով արտարժույթի շուկաներում:

Անցյալ տարի տոկոսադրույքների իջեցումը 19%-ից մինչև 14% հանգեցրել է թուրքական լիրայի արժեքի անկմանը, ինչը նշանակում է, որ երկրի համար ավելի թանկ արժե արտասահմանից ապրանքներ ներմուծելը։

Լրատվամիջոցը նշում է, որ գնաճի ընդհանուր ցուցանիշը ամենաբարձրն է 1998թ. սեպտեմբերից ի վեր, երբ տարեկան գնաճը հասել էր 80,4%-ի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP