16:34 05.07.2022
ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի, Շիրակի պետական համալսարանի ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ լսումներ են անցկացվել Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանում` «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ, որին ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Միջոցառման մեկնարկին Նազելի Բաղդասարյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ և նշել, որ պետականությանը նվիրված տոները պետք է նշվեն հավուր պատշաճի.
«Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ տասնամյակներ առաջ կամարտահայտության շնորհիվ մենք կարողացանք ամրագրել երկրի Մայր օրենքը, որում ամրագրված են այն բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք պատկանում են մեր ժողովրդին, որում ամրագրված է մեր ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները։ Մայր օրենքն է այն երաշխիքը, որ մեր քաղաքացիները լինեն ազատ և անկախ, որն իր հետ բերում է հավասարություն, ընդգծում հիմնական իրավունքները, սահմանագծում նաև պարտականությունները։ Սահմանադրությունը հենքն է բոլոր օրենքների, իսկ իրավական երկրում օրինականությունը բարձրագույն արժեք է։ Նախորդող տարիների ընթացքում մեր սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել, այժմ էլ սահմանադրական բարեփոխումների գործող հանձնաժողովն աշխատում է փոփոխությունների ուղղությամբ, լիահույս եմ, որ շուտով նոր հայեցակարգ կմշակվի»։
Ըստ Շիրակի մարզպետի՝ օրենքն է, որ ստեղծում է իրավահավասարություն բոլորի նկատմամբ, օրենքն այն երաշխիքն է, որ մարդիկ իրենց հավասար զգան այս երկրում և մեր երկիրն այս առումով վերջին տարիներին զգալի առաջխաղացում ունի, քանի որ ժողովրդի իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և այն պետք է կարողանալ պահպանել։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ազատ, ժողովրդավար, ինքնիշխան, սոցիալական պետություն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։
ՀՀ-ում այլևս իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- նշել է մարզպետը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Երվանդ Սերոբյանն ընդգծել է, որ այսօրվա լսումները կարող են լավ ավանդույթի հիմք դառնալ և դրանք կկրեն շարունակական բնույթ։ Միջոցառմանը զեկույցներ են հնչել «Հայկական սահմանադրականության պատմական զարգացումը», «1863թ. արևմտահայ սահմանադրությունը և հայ ժողովրդի ազգային ինքնության զարթոնքը», «Սահմանադրականության ուղին. մարտահրավերները և հետևանքները» թեմաների շուրջ։
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...
20:18 22.06.2025
Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացելԴամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...
20:10 22.06.2025
Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...
19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...