16:56 06.07.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կառավարությունը չպետք է հրաժարական տա ճգնաժամի և երկրում ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին։
«Հատկապես հիմա դժվար ժամանակներ են, երբ երկիրը բախվում է տնտեսական ճնշման, բյուջետային ճնշումների, երբ Եվրոպան գտնվում է վերջին 80 տարվա ամենամեծ պատերազմի մեջ, երբ ակնկալում ես, որ կառավարությունը կշարունակի առաջ գնալ, ոչ թե հեռանա, այլ պետք է շարունակել աշխատել և կենտրոնանալ «այն բաների վրա, որոնք կարևոր են այս երկրի ժողովրդի համար»,- ասել է Ջոնսոնը, որի ելույթը խորհրդարանում հեռարձակվել է Sky News-ով:
Ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն ավելի վաղ հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Նմանատիպ որոշման մասին հայտնել են մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի երեխաների և ընտանիքների հարցերով նախարար Ուիլ Քվինսը:
Ջոնսոնի կուսակից Քրիս Սքիդմորը ստորագրել է վարչապետին անվստահություն հայտնելու նամակ և կոչ արել վերանայել ներքին կուսակցական կանոնները՝ քննարկման դնելու կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու նոր հարցը։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև գիտեր նրա տխրահռչակ անցյալի մասին։ Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ «հետ նայելով, հասկանում է՝ սխալ բան է արել», սակայն խոստովանությանը հաջորդել են մի շարք հրաժարականներ՝ վարչապետի նկատմամբ անվստահության պատճառով։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը12:33 23.06.2025
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։ Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ արձակ դրամատուրգիա մանկապատանեկան գրականություն պոեզիա Մասնակցության հայտ կարող են […] ...
12:25 23.06.2025
10 քարտ «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» խաղում․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը տեսանյութով ներկայացրել է մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի «Ռիվեր Փլեյթ» – «Մոնտերեյ» հանդիպման բոլոր 10 քարտերը: Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Արգենտինական ու մեքսիկական թիմերի միջև հանդիպումը սպասարկում էր սլովենացի մրցավար Սլավկո Վինչիչը, որի համար այս խաղն առաջինն էր աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությունում: ...
12:18 23.06.2025
Վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ Կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա […] ...
12:13 23.06.2025
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՀունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...
12:08 23.06.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՉինաստանՀուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...
12:05 23.06.2025
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և ՍիսիանումԵրևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...