Քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը

17:14 06.07.2022

«Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների ներկայացմամբ քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից:

Պանելային քննարկման ընթացքում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով այս պահին աշխատանքներ են տարվում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Սևանա լճի ափին 1901 մ նիշից ներքև շենք-շինությունների ապամոնտաժման հարցին, նշելով, որ այս պահին առկա է 1697 շինություն, որոնք պետք է ապամոնտաժվեն: 2750 հա տարածք ենթակա է բուսածածկույթից մաքրման: Ներկայումս մաքրվել է մոտ 2250 հա տարածք:

Արամ Մեյմարյանն անդրադարձել է նաև արդյունագործական ձկնորսության իրականացման ընթացքին, փաստելով, որ որսը կարգավորող օրենսդրական բարեփոխումներն ունեցել են իրենց դրական ազդեցությունը, սակայն դրանք ենթակա են վերանայման և լավարկման։

Նախարարի տեղակալը քննարկմանը խոսել է Սևանա լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված կառավարության միջոցառումներից՝ անդրադառնալով Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարի վերականգնման և այդ ճանապարհով խախտված էկոհամակարգի վերականգնմանն ուղղված մանրաձկան բացթողման գործընթացին։

«Շաբաթներ առաջ Սևանա լիճ բաց թողնվեց մոտ 16 հազար ամառային իշխանի մանրաձուկ՝ 5,8 միջին գրամ քաշով, և 163 հազար գեղարքունի իշխանի մանրաձուկ՝ մոտ 1 գրամ քաշով: 163 հազարը, ի դեպ, պլանից դուրս բաց թողում էր: Մենք փորձում ենք ստեղծել այն նախադրյալները, որոնք մեզ թույլ կտան Սևանա լճի կայուն զարգացումն ապահովել և մեր տեսլականին հասնել»,- նշել է նախարարի տեղակալը։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը նշել է, որ ՊՈԱԿ-ի աշխատանքները կենտրոնացված են Սևանա լճի վերաբերյալ պետական նշանակության տվյալների ստեղծման և կառավարման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, գնահատման, դրանց փոխհարաբերությունների ուսումնասիրության և կանխատեսման վրա: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ տվյալները արդյունավետ կառավարելու նպատակով, այդ թվում՝ համագործակցելով միջազգային գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Պանելային քննարկման մասնակիցները անդրադարձել են նաև Սևանա լճի ջրի որակի խնդիրներին և մաքրման կայանների և տարբեր այլ միջոցառումների շնորհիվ լիճ կեղտաջրերի ներհոսքի կրճատման միջոցառումներին։

May be an image of 3 people and people standing

May be an image of 7 people and people standing

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

May be an image of 3 people and people standing

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of 1 person and standing

May be an image of 8 people, people standing and indoor

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

BACK_TO_TOP