16:54 07.07.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետներ Անդրեյ Շպիլենկոն և Ալեքսեյ Անդրեևը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, նախարարության պատասխանատու աշխատակիցներ։
Անդրեյ Շպիլենկոն ներկայացրել է իրանց առջև դրված առաջադրանքները, ինչպես նաև հավելել, որ իրենց աշխատանքի հիմնական նպատակն է նոր մոտեցումների և գործող Ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ) ամբողջական հետազոտությունների իրականացման արդյունքում ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ, բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Նարեկ Տերյանը ներկաներին տեղեկացրել է արդյունաբերության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, որոնցից են՝ սննդամթերքի վերամշակումը, սարքաշինությունը (մասնավորապես՝ ռադիոէլեկտրոնիկան), դեղագործությունը և ոսկերչությունը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի ԱՏԳ-ներում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը, ինչն էլ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքային հանդիպումների միջոցով, համագործակցության և երկխոսության ճանապարհով հասնել ցանկալի արդյունքների։
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...