19:49 24.02.2018
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խմբագրականում գրել է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին և ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ և արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարևոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում:
Խաչիկ Ստամբոլցյանը, որը նույնպես որոշակի դեր է խաղացել այդ Շարժման մեջ, երեկ «վերահաստատել է» այն առասպելը, որ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, իսկ ավելի կոնկրետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և Ալեքսան Հակոբյանը, խորհրդային «կագեբե»-ի գործակալներ էին: Ոչ թե քաղաքական սխալներ են թույլ տվել, ինչպես որ դա արել են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, այլ 1988-90 թվականներին ուղղակիորեն կատարում էին ուրիշի կամքը:
Նման մեղադրանքների որևէ լուրջ ապացույց, իհարկե, գոյություն չունի: Երբ 1994 թվականին նույն Աշոտ Մանուչարյանը նույն մեղադրանքը հնչեցրել էր իմ հասցեին, ես հետաքրքրվեցի՝ ի՞նչ կլինի, եթե ես նրան դատի տամ: Պարզվեց հետևյալը՝ ոչ մի հատուկ ծառայություն տեղեկանք չի տալիս, որ այս կամ այն անձնավորությունը եղել է կամ չի եղել իր գործակալը: Բայց դատարանում նման տեղեկանք պետք էլ չի, որովհետև Մանուչարյանը պետք է ապացուցի, որ ես «կագեբեի» գործակալ եմ եղել, ոչ թե ես ապացուցեմ, որ չեմ եղել: Բայց ես, բնականաբար, ոչ մեկին չէի պատրաստվում դատի տալ՝ մանավանդ Աշոտ Մանուչարյանին և հատկապես նման անհեթեթ մեղադրանքի պատճառով: Պարզ է, որ հիշյալ անձինք էլ դատի չեն տա. եթե անգամ այդ գործիչներին հետաքրքրի, թե ինչ է նրանց մասին ասում Խաչիկ Ստամբոլցյանը, նրանք, ամենայն հավանականությամբ, քմծիծաղ կտան ու կմոռանան դրա մասին:
Այդ դրվագին, թերևս, չարժեր ընդհանրապես անդրադառնալ, եթե մենք ապրեինք առողջ հասարակության մեջ: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ մի բան բստրում է՝ այլմոլորակայինների, մասոնների կամ զանազան հատուկ ծառայությունների գործակալների մասին: Բայց մենք ապրում ենք բավականին թունավոր միջավայրում, նկատի ունեմ հատկապես դրա վիրտուալ, «ֆեյսբուքյան» մասը: Տարհամոզել մարդկանց, որոնք ապրում են առասպելներով, իհարկե, անշնորհակալ գործ է, և ես, բնականաբար, նման նպատակ չունեմ: Պարզապես արձանագրում եմ, որ նման մարդկանց օդուջրի նման Խաչիկ Ստամբոլցյան է պետք:
Ի դեպ, եթե վերցնես նշված գործիչների ծննդյան տարեթվերը, գումարես դրանք, այնուհետև բաժանես որոշակի թվի և գումարես «իքս» թիվը, ապա կստացվի 666:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...