12:58 08.07.2022
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահափորձից հետո արյան փոխներարկում է ստանում, հայտնել է նրա կրտսեր եղբայրը և պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։
«Ես աղոթում եմ նրա շուտափույթ ապաքինման համար: Ներկայումս Նարայի հիվանդանոցում հնարավոր ամեն ինչ արվում է նրա կյանքը փրկելու համար, ներառյալ արյան փոխներարկումը», – ասաց նա:
Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների այն լուրերը, թե Աբեն հարձակման է ենթարկվել ծովային ինքնապաշտպանության ուժերի նախկին անդամի կողմից:
Ավելի վաղ Kyodo լրատվական գործակալությունը, վկայակոչելով Նարայի շտապօգնության ծառայության ղեկավարած հրշեջ ծառայության ներկայացուցիչներին, հայտնել էր, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն կենդանության նշաններ ցույց չի տալիս։
Ժամը 11:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 05:30-ին), ճապոնական Նարա քաղաքում քաղաքական գործչի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել են։ Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, Աբեին թիկունքից մոտ տասը մետր հեռավորությունից կրակել են երկու անգամ։
Աբեն վիրավորվել է աջ կողմից՝ պարանոցի շրջանում, որից հետո արյունահոսել է։ Բացի դրանից, ձախ կողմում՝ կրծքավանդակի շրջանում ևս արձանագրվել է արյունահոսություն։ Ինչպես մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան, հարձակումից հետո Աբեի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա գտնվում է Նարա համալսարանական հիվանդանոցում։
Հարձակվողին՝ 41-ամյա Տեցյույու Յամագամին, տեղում բերման են ենթարկել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա երեք տարի ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում՝ մինչև 2005 թվականը։ Յամագամին տվել է իր առաջին ցուցմունքը, ասել, որ դժգոհ է նախկին վարչապետից և ցանկանում էր սպանել նրան։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...
13:37 23.06.2025
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրըԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական […] ...
13:30 23.06.2025
Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Քևին ԴյուրանտըNBA-ի կրկնակի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը: Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում: «Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ […] ...