19:38 08.07.2022
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա 70-ականներին կառուցված կամուրջներից մեկը վաղուց երթևեկության համար համարվում է վտանգավոր և արգելված, թեև արգելանքը վարորդները հաճախ շրջանցում են։ Գյումրի-Արմավիր ճանապարհի 14,5 և մոտ 15 կմ երկարության հատվածներն այս տարվա կապիտալ հիմնանորոգման ծրագրում են, բայց փլուզվող կամուրջների ամբողջական նորոգում նախատեսված չէ:
Կամրջի մի հատվածը մոտ 10 օր առաջ է փլուզվել՝ մի քանի օր տեղացած անձրևների պատճառով։ Գիշերվա ժամին է եղել, կամրջի ոչ երթևեկելի քանդված հատվածով ավտոմեքենա է անցել և հայտնվել է բացված փոսի մեջ։ Վթարից հետո վտանգավոր տարածքը սահմանազատել են, բայց պարզվում է՝ այդ զգուշացումը վարորդները շարունակում են անտեսել։
«Ժապավեններով տարածքը սահմանազատել էինք, որ երթևեկություն չլինի, նոր փորձանք չլինի, բայց ինչքան հասկանում եմ՝ նոր դեպք եղել է, նոր մեքենայի հետքեր են երևում, արգելակների տեղերն են, երևի ընկել է փոսը»,- ասում է Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։
Լուսաղբյուրի վարչական տարածքում 70-ականներին կառուցված 2 այսպիսի կամուրջ կա, որոնցից մեկը գյուղը կապում է մայրուղուց այն կողմ գտնվող վարելահողերին, մյուսն էլ նախատեսված է գյուղամիջով հոսող ջրի թողունակության համար։ 2 կամուրջն էլ այժմ կիսախարխուլ վիճակում են։ Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու 18-րդ կմ-ում գտնվող այս կամրջի աջակողմյան հատվածը 10 տարուց ավելի է՝ չի շահագործվում, երթևեկել թույլատրվում է միայն ձախակողմյան հատվածով։
«2006 թվականին, որ ճանապարհի մի հատվածը կառուցել են, կամուրջն էլ հետն են հիմնանորոգել, բոլոր հիմնասյուները փոխել են, կամուրջը նորից հավաքվել է, բայց մենակ ձախը կողմը՝ Գյումրիից գալուց։ Իսկ մյուս կողմում ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասում է Լուսաղբյուրի վարչական ղեկավարը։
Ոչ միայն կամուրջը, նաև ամբողջ ավտոմայրուղին այժմ ձախակողմյան երթևեկությամբ է։ Դժվարանցանելի ու փոսառատ ճանապարհն արդեն 2 տարի է՝ չի սպասարկվում: Սահմանված նորմերով է՝ եթե ճանապարհի փոսայնությունը գերազանցում է 4 տոկոսը, այն ենթակա չէ սպասարկման։ Այստեղ փոսերն արդեն ոչ թե քանակով են հաշվում, այլ խորությամբ։
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղում ընթացող շինարարությամբ պայմանավորված՝ Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհը մի քանի տարի է՝ ծանրաքաշ մեքենաների համար դարձել է այլընտրանքային։ Մեծ բեռնատարների ինտենսիվ երթևեկության պատճառով քանդված ավտոճանապարհն էլ ավելի է քայքայվել։
Միջհամայնքային երթուղիները սպասարկող ուղևորատար տրանսպորտը ևս ամեն օր գյուղից գյուղ նույն ճանապարհով է անցնում։ Երթուղին անցնում է Երազգավորս-Աղին, ինչպես նաև Լուսաղբյուր -Անի Պեմզա գյուղերով։ Բացի դրանից, Գյումրի-Արմավիրը միակ ճանապարհն է Անիի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Վարորդներին մտահոգողը մեքենաների տեխնիկական վիճակն է, գյուղի բնակիչներին՝ ժամանակի անտեղի կորուստը և գյուղմթերքի անհարմար տեղափոխությունը։
«20 րոպեի ճանապարհը 1 ժամում ենք անցնում։ Մինչև տեղ կհասնինք, ահավոր կհոգնինք էս ճանապարհի պատճառով, շատ վատ է, քարուքանդ վիճակ է։ Մեքենաները ջարդվում են, դեպքեր են լինում, որ կանգնում, երկար սպասում ենք մինչև սարքեն, նոր շարունակենք ճանապարհը»,- դժգոհում են ուղևորները։
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն այս տարվա կապիտալ ծախսերի ծրագրում է։ Մարզի քաղաքաշինության վարչության տվյալներով՝ շինկազմակերպության մրցույթը կայացել է։ Գումարի չափն ու հատկացման ժամկետները հայտնի կդառնան կառավարության որոշմամբ։ Նախատեսվում է Շիրակի մարզի տարածքով անցնող 14,5 և մոտ 15 կմ երկարության 2 ճանապարհահատվածները հիմնանորոգել։ Բայց ինչպես 2006 թվականին էր, այս անգամ էլ ճանապարհի և փլուզվող կամուրջների ձախակողմյան հատվածը կնորոգվի, աջակողմյան երթևեկությունը կրկին փակ կմնա։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...