17:22 08.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը վերահաստատել է, որ ժողովրդավարության զարգացումն ու պահպանումը կախված են նաև քաղաքացիական կրթությունից։
«Անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի կրթության կատարելագործման ճանապարհով պետք է հասնել ժողովրդավարական հասարակության իրազեկված և պատասխանատու քաղաքացու դիմագծի կերտմանը։ Պետք է գիտակցենք, որ կրթական բոլոր բաղադրիչների հիմքում քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակության զարգացումն է. սովորողը՝ որպես գիտակից քաղաքացի, պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները և այդ գիտելիքները կիրառի կյանքում` ի շահ մեր երկրի և սեփական բարեկեցության»,- շեշտել է նախարարը:
Վահրամ Դումանյանը փաստել է՝ ի սկզբանե 4 բուհում մեկնարկած դասընթացը, հիմնվելով ինտերակտիվ մեթոդաբանության և դասավանդման նորարարական մոտեցումների վրա, մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում: Դրա արդյունքում 2022 թվականին ևս 6 բուհ միացել է ծրագրին:
«Սա խոսում է ծրագրի արդյունավետության, կազմակերպիչների նախանձախնդրության, քաղաքացիական կրթության կազմակերպման գործում հանձնառության բարձր մակարդակի գիտակցման մասին»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար։
Վահրամ Դումանյանը նաև շնորհավորել է դասընթացի շրջանավարտներին և նրանց մաղթել հաստատակամություն ու տոկունություն՝ ստացած կայուն գիտելիքներն ու հմտություններն ի նպաստ Հայաստանի ծառայեցնելու համար:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին` նշելով, որ երիտասարդները երկրի ապագան են, հետևաբար նրանց կարողությունների հզորացումը և հմտությունների զարգացումը շատ կարևոր է: Նա հավաստիացրել է, որ դասընթացը ոչ միայն անմիջական ազդեցություն կունենա ծրագրին մասնակից երիտասարդների վրա՝ նպաստելով քննական մտածողության զարգացմանը, այլև կազդի Հայաստանի ապագայի վրա՝ խթանելով ակտիվ, իրազեկ և ներգրավված քաղաքացիների սերնդի ձևավորմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարությանը՝ նախագծին աջակցելու համար:
Ողջույնի խոսքերին հաջորդել է պանելային քննարկումը, որի ընթացքում ուսանողները և դասախոսները կիսվել են իրենց փորձով ու քննարկել Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները: Ուսանողները ներկայացրել են Հայաստանում քաղաքական վերափոխմանն աջակցող իրենց համայնքային նախաձեռնությունները:
Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները ստացել են վկայականներ նախագիծն իրենց բուհերում և համայնքներում հաջողությամբ իրականացնելու համար:
Դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։ Դասընթացն այժմ ընթանում է ՀՀ ութ բուհերում` Գորիսի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Վանաձորի պետական, Բրյուսովի անվան պետական և Հայբուսակ համալսարաններում, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում։
Մինչ օրս դասընթացին մասնակցել է ավելի քան 250 ուսանող, և ավելի քան 30 դասախոս վերապատրաստվել է՝ քաղաքացիական կրթության նորարարական և ինտերակտիվ մեթոդաբանության կիրառման ուղղությամբ:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...