17:35 09.07.2022
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը, որը Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո համարվում էր վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու իշխող կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնների համար պայքարին։
«Ընտանիքիս անդամների և գործընկերներիս հետ քննարկումներից հետո, որոշել եմ չմասնակցել իշխող կուսակցության ղեկավարի համար պայքարին։ Ես շնորհակալ եմ գործընկերներիս, որոնք աջակցում են ինձ։ Սա հեշտ որոշում չէր, բայց ես կենտրոնացած եմ ներկայիս աշխատանքի վրա՝ այն է ապահովել մեր հզոր երկրի անվտանգությունը»,- Թվիթերում գրել է Ուոլլեսը։
YouGov հետազոտական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումների համաձայն, Ուոլլեսին ընտրողները համարում են Ջոնսոնի ամենահավանական փոխարինողը։
The Spectator ամսագիրը Ուոլլեսի հայտարարությունից հետո տարածել է բուքմեյքերական ընկերությունների թարմ կանխատեսումները, համաձայն որոնց, այժմ վարչապետի հավանական թեկնածուն նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակն է։ Նրան հաջորդում են առևտրի նախարարի տեղակալ Պեննի Մորդոնտը և արտգործնախարար Լիզ Թրասսը։ Մրցապայքարին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել են առայժմ 4 քաղաքական գործիչներ՝նախկին ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, Հանրային պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Թոմ Թուգենդհատը, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սյու-Էլլեն Բրեյբերմենը և պատգամավոր Քեմի Բեյդնոկը։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...