10:26 06.08.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:
Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:
Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը:
Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:
Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունն ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո պետնախարարն ուղևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհահատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:
Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում: «Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլայնելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրացրել են համայնքային նշանակության մի շարք այլ խնդիրներ, որոնց պետնախարարը խոստացել է անպայման անդրադառնալ: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է նաև, որ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական բարելավման և կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...