15:34 11.07.2022
Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան մասնակցել են սառցարան-մեքենայի պաշտոնապես փոխանցման արարողությանը։
«ԵՄ-ն շարունակում է մասնակցել ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Գիտական առաջընթացի շնորհիվ պատվաստանյութերն այդ նպատակին ծառայող ամենաարդյունավետ միջոցներից են, և մենք պետք է երաշխավորենք, որ դրանք ապահով և արդյունավետ կերպով հասնեն մարդկանց: Այսպիսով, սառնարանային բեռնատարը ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Սառցարան-մեքենայի, ինչպես նաև արդեն տրամադրված 30 բժշկական սառնարանների և 4 բարձր ջերմաստիճանի սառցարանների միջոցով ապահովվելու է պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը պահեստներից մինչև մարզային կենտրոններ և առողջապահական հաստատություններ:
Սառցարան-մեքենայի տարողությունը 9 խմ է։ Մեքենայի սառնարանային կարողությունները փոփոխվել և համապատասխանեցվել են ԱՀԿ պահանջներին։ Սառցարան-մեքենան ունի առանձին էլեկտրական ապահովում և դիզելային գեներատոր՝ շաբաթը 7 օր 24 ժամ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, նաև արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում:
«Վերջին շրջանում ամբողջ աշխարհում համավարակի թվերի հաստատուն աճ է գրանցվում: Մեր վիճակագրությունը, ևս անհանգստացնող է: Մենք, ինչպես պատվաստումային գործընթացի մեկնարկից առաջ, այնպես էլ այսօր, վստահ ենք, որ պատվաստումները գործուն միջոց են համավարակի դեմ պայքարում: Սակայն պատվաստանյութերի հասանելիությունից բացի պետք է հոգալ նաև մարզային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա հասնող պատվաստանյութի պահման ճիշտ պայմանների մասին: Մեր գործընկերների նվիրաբերած այս սառցարան-մեքենան թույլ կտա բաշխումն իրականացնել առավել անվտանգ ու արդյունավետ պայմաններով»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Ներկայումս մարզերում բաշխումն իրականցվում է կենտրոնացված, սակայն ոչ սառնարան-մեքենաներով:
«Այսօր Եվրամիության և ԱՀԿ աջակցությամբ երկրի իմունականխարգելման ազգային ծրագիրը հերթական անգամ հնարավորություն է ստանում հզորացնելու իր կարողությունները՝ որպես շարունակություն նախորդ օժանդակությունների»,- ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլան նշել է․
«ԵՄ ֆինանսավորման, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի և ԱՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԱՀԿ-ին հնարավորություն է տրվել իր նյութատեխնիկական աջակցությունը հաջողությամբ տրամադրել Հայաստանին COVID-19 համավարակին դիմակայելու համար։ Պատվաստումը առավել ծախսարդյունավետ և ապացուցված միջոցներից է ավելի առողջ և երկարատև կյանք և գործող հանրային առողջապահական համակարգեր ունենալու համար: Կարևոր է ապահովել այն, որ պատվաստանյութերը լինեն անվտանգ և արդյունավետ երկրի ողջ տարածքում։ Այժմ, երբ COVID-19 շարունակում է տարածվել և կյանքեր խլել, պատվաստված լինելը չափազանց կարևոր է։ Այդ կերպ Դուք պաշտպանում եք Ձեզ հիվանդության ծանր ընթացքից և այն մարդկանց ում մասին հոգ եք տանում՝ Ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին և համայնքին»։
Նվիրատվությունն ավելի մեծ աջակցության մի մաս է։ Այդ աջակցությունը տրամադրվում է «ԵՄ և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից իրականացվող COVID-19 դեմ պատվաստանյութերի հասանելիության ապահովման և պատվաստումների իրականացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱ17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...
17:10 25.06.2025
Վթարային ջրանջատում՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...
17:00 25.06.2025
«Չելսին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության D խմբի վերրջին` երրորդ տուրում «Չելսին» 3-0 հաշվով հաղթել է «Էսպերանսին»։ Հաղթանակի շնորհիվ Էնցո Մարեսկայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղն ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բենֆիկայի» հետ: Խմբի մյուս խաղում «Ֆլամենգոն» «Լոս Անջելեսի» հետ ոչ-ոքի գրանցեց և գլխավորեց խումբը: Բրազիլական ակումբն էլ հաջորդ փուլում կխաղա Մյունխենի «Բավարիայի» հետ: ...
16:55 25.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստըՀունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը, կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը, կառուցապատման շուկայի զարգացմանն […] ...
16:49 25.06.2025
Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ հավատում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ի վերջո կհաստատվեն որոշակի հարաբերություններ։ «Կարծում եմ՝ մենք ի վերջո կունենանք որոշակի հարաբերություններ Իրանի հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...