15:55 11.07.2022
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի գործով իր որոշմամբ չարդարացրեց Անկարայի սպասելիքները, ևս մեկ անգամ կասկածի տակ դրեց մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի վստահելիությունը: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Տանժու Բիլգիչի հայտարարության մեջ։
Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ներառյալ թուրք և հայ բնակչության հաշտեցումը և քրդական հարցի խաղաղ լուծումը։
2020 թվականի փետրվարին թուրքական դատարանն արդարացրել էր Քավալային 2013 թվականին Ստամբուլում Գեզիի զբոսայգու ցույցերի գործով իշխանությունը տապալելու փորձի մեջ ներգրավված լինելու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա ձերբակալության նոր հրաման էր տվել։ Քավալային նոր մեղադրանք էր առաջադրվել՝ այս անգամ Թուրքիայում 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Ավելի վաղ դատարանը Քավալային դատապարտել էր ցմահ ազատազրկման։
ՄԻԵԴ-ը երկուշաբթի հայտարարել է իր որոշումը՝ 2022 թվականի փետրվարի 2-ին Օսման Քավալայի գործով Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի կողմից նախաձեռնված խախտման ընթացակարգով։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան խախտել է ՄԻԵԴ-ի 46/1 հոդվածը այն հիմնավորմամբ, որ «այն չի կատարել ՄԻԵԴ-ի որոշումների հետ կապված իր պարտավորությունները»: Որոշվել է հատուցել Քավալայի դատական ծախսերը 7500 եվրոյի չափով։ Որոշումն ընդունվել է 16 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Միակ դեմ քվեարկողը եղել է թուրք դատավորը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...