18:33 11.07.2022
Այսօրվանից մեկնարկել է Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցմանն ուղղված հանրային արշավը։ Այսինքն՝ հայտարարվել է դրամահավաք և բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել ու բեմի վերակառուցման մասնակից դառնալ։ «Բարեկամության» այգու բեմը 60-ականներին կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Նախատեսվում է այն վերակառուցել՝ պահպանելով նախկին տեսքը, միևնույն ժամանակ՝ նորագույն մեթոդների կիրառմամբ։ Այս մասին այսօր երկխոսության մեդիա կենտրոնում խոսել են ծրագրի պատասխանատուները։
Հիմա խարխուլ բեմը խորհրդային տարիներին «Բարեկամության» այգում նորարարությունների հարթակ է ծառայել։ Այստեղ ելույթ են ունեցել այդ տարիներին ոչ այնքան ընդունված ռոք և երաժշտության այլ ազատ ոճերի կատարողները։ 88-ի երկրաշարժի հետևանքով բեմը դարձավ վթարային, բարեկամության այգին վերածվեց տնակային թաղամասի։ Տարիների ընթացքում անխնամ բեմահարթակը հիմա խիստ վթարային է, բայց ոչ այնքան, որ հնարավոր չլինի վերականգնել։ «Բարեկամության» այգու շինարարական աշխատանքների համակարգողը շեշտում է՝ առաջնայինը ամրակայումն է, որ բեմը ապահովագրվի հետագա փլուզումներից։
«Կատարվելու է մետաղական էլեմենտներով ամրացում, որը կօգնի, որ չշարունակվեն փլուզումները։ Հետո հերթը կհասնի դեկորատիվ մասին, կպատվի բեմը նուրբ ցանցով։ Կդառնա ԱՐՏ օբյեկտ, երեկոյան լուսավորություն կունենա։ Բեմը կլինի կանչող օղակ, որ մտնեն այգի, տեսնեն ինչպես է այն վերակառուցված, միևնույն ժամանակ վերապրեն իրենց հուշերը»,- ասել է «Բարեկամության» այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։
Բացօթյա բեմը կոմերցիոն նպատակներով չի օգտագործվելու, այլ ծառայելու է բացառապես սոցիալական հարթակ Գյումրիում գործող խմբերի ու անհատ կատարողների համար։ Գյումրիում ներկայում հանրային բացօթյա բեմահարթակ չկա։
Հանրային բեմահարթակը նախատեսվում է, որ վերակառուցվելու է հանրային ջանքերով։ Բեմի վերականգնման համար հանրային արշավ է սկսվել, որի նպատակն է դրամահավաք անցկացնել, որը տևելու է 3 ամիս։ Նախատեսվում է 3 ամսում հավաքագրել բեմի վերակառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 100 հազար դոլար։
«Սա առաջին հերթին կոչ է միանալու և դառնալու զբոսայգու մի մասը։ Այգու յուրաքանչյուր էլեմենտ, վերակառուցման կոնցեպտը հիմնված է բարեկամության և ընկերության սկզբունքի վրա»,- ասել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Հանրային արշավը նախաձեռնել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամը՝ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։ Համոզված են ճիշտ ռազմավարության դեպքում դրամահավաքը կհաջողի։ Առավոտյան է օնլայն հարթակում դրամահավաքը մեկնարկել ու արդեն հանգանակություններ կան։
Բեմի վերակառուցման ժամկետները կախված են դրամահավաքի արդյունքներից։ «Բարեկամության» այգու վերակառուցումը մեկնարկեց այս տարվա գարնանը։ Որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա աշնանը, իսկ ամբողջական այգու վերակառուցման վերջնաժամկետը 2023-ի աշունն է։
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...